Հա

Քաղաքական

11/03/2019 - 10:10

«Ի հեճուկս Ռիադի, Թեհրանը լարւածութեան չի ձգտում». Զարիֆ

Ի հեճուկս Սաուդական Արաբիայի, Իրանն իր հարեւան երկրներից ոչ մէկի, այդ թւում, նաեւ, Սաուդական Արաբիայի հետ լարւածութեան չի ձգտում:

«alikonline.ir» - Ի հեճուկս Սաուդական Արաբիայի, Իրանն իր հարեւան երկրներից ոչ մէկի, այդ թւում, նաեւ, Սաուդական Արաբիայի հետ լարւածութեան չի ձգտում: Այդ մասին Բաղդադում, իրաքեան ԶԼՄ-ների հետ զրոյցի ժամանակ ասել է ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Պատասխանելով Ռիադ՝ իր հնարաւոր այցի վերաբերեալ հարցին՝ Զարիֆը նշել է, որ նման այց նախատեսւած չէ, նաեւ յաւելել, որ որեւէ խնդիր չի տեսնում նման այցի համար: «Քանի որ դա ոչ թէ Իրանը, այլ՝ Սաուդական Արաբիան է, որը տարածաշրջանում լարւածութեան է ձգտում»,- ասել է Զարիֆը:

Անդրադառնալով Իրանի դէմ ԱՄՆ սահմանած պատժամիջոցներին, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարն ընդգծել է, որ դիւանագիտական իր 40-ամեայ պրակտիկայի ընթացքում սա առաջին դէպքն է, երբ մի երկիր (Իրան-ԽՄԲ.) պատժւում է միջազգային նորմերին հետեւելու եւ Անվտանգութեան խորհրդի ընդունած բանաձեւերը կատարելու այլ, ոչ թէ դրանք խախտելու համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։