Հա

Քաղաքական

11/03/2019 - 10:30

«Մարդու իրաւունքների կեղծ պաշտպանները սաուդացիների յանցագործութիւնների մասնակիցն են». ԱԳՆ խօսնակ

ԱԳՆ-ն դատապարտել է նախօրէին Եմէնի Հոջէ նահանգում խաղաղ քաղաքացիների դէմ Սաուդական Արաբիայի գլխաւորած կոլաիցիայի յարձակումը: 

«alikonline.ir» - ԱԳՆ-ն դատապարտել է նախօրէին Եմէնի Հոջէ նահանգում խաղաղ քաղաքացիների դէմ Սաուդական Արաբիայի գլխաւորած կոլաիցիայի յարձակումը: Փոխանցում է ԻՌՆԱ-ն:

«Մարդու իրաւունքների կեղծ պաշտպանները ոչ միայն լռութեան են մատնում Եմէնում խաղաղ քաղաքացիների, այդ թւում՝ կանանց եւ երեխաների ամենօրեայ սպանդը, այլ, նաեւ, ագրեսորներին զէնք վաճառելով, այդ յանցագործութիւնների անմիջական մասնակիցն են դառնում»,- յայտարարել է ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին:

Յիշեցնենք, որ մարտի 10-ին Սաուդական Արաբիայի գլխաւորած կոալիցիայի կործանիչները ռմբակոծել են Եմէնի արեւմտեան՝ Հոջէ նահանգի շրջաններից մէկը: Յարձակման հետեւանքով, զոհւել է առնւազն 21 խաղաղ բնակիչ, այդ թւում՝ կանայք եւ երեխաներ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։