Հա

Քաղաքական

11/03/2019 - 12:50

«Դատական ուժի ողջ ներուժն օգտագործելու եմ ժողովրդի խնդիրների կարգաւորման համար». Ռէյիսի

Այսօր՝ մարտի 11-ին տեղի է ունեցել Դատական ուժի նոր ղեկավարի՝ հոջ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիի ներկայացման եւ նախկին ղեկավարի՝ այաթ. Սադեղ Լարիջանի Ամոլիի հրաժեշտի արարողութիւնը:

«alikonline.ir» - Այսօր՝ մարտի 11-ին տեղի է ունեցել Դատական ուժի նոր ղեկավարի՝ հոջ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիի ներկայացման եւ նախկին ղեկավարի՝ այաթ. Սադեղ Լարիջանի Ամոլիի հրաժեշտի արարողութիւնը: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Միջոցառման ընթացքում հոջ. Ռէյիսին հանդէս է եկել ելոյթով: Նա նշել է, որ դատական համակարգի ողջ ներուժն օգտագործելու է ժողովրդի խնդիրների կարգաւորման, իրաւունքի վերականգնման եւ արդարութեան հաստատման համար:

Արդարաութեան հաստատման համար, հոջ. Ռէյիսին կարեւորել է օրէնքի ամբողջական եւ լիարժէք իրագործումն՝ ընդգծելով, որ բոլորը պէտք է հնազանդւեն օրէնքին:

«Երկրում բոլորն են ստիպւած օրէնքին հնազանդւել: Ոչ մի դէպքում, ոչ մի հանգամանքում, ոչ ոք իրաւունք չունի շրջանցել օրէնքը»,- ասել է նա՝ յաւելելով, որ անհրաժեշտ է այնպէս աշխտել, որպէսզի ժողովուրդն զգայ ու հաւատայ օրէնքի եւ արդարութեան հաստատմանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։