Հա

Քաղաքական

12/03/2019 - 08:20

Իրանն ու Իրաքը համագործակցութեան 5 փաստաթուղթ են ստորագրել

Հասան Ռոահնիի եւ Իրաքի վարչապետ Ադէլ Աբդելմահդիի ներկայութեամբ, Իրանն ու Իրաքը համագործակցութեան 5 փաստաթուղթ են ստորագրել:

«alikonline.ir»- Երէկ՝ մարտի 11-ին, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոահնիի եւ Իրաքի վարչապետ Ադէլ Աբդելմահդիի ներկայութեամբ, Իրանն ու Իրաքը համագործակցութեան 5 փաստաթուղթ են ստորագրել: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Իրանի արդիւնաբերութեան, հանքարդիւնաբերութեան ու առեւտրի եւ Իրաքի առեւտրի, ինչպէս նաեւ երկու երկրների նաւթի նախարարութիւնների համագործակցութեան, Բասրա-Շալամչէ երկաթգծի նախագծի, ներդնողների եւ առեւտրականների համար վիզային ռեժիմի դիւրացման, առողջապահութեան ոլորտում համագործակցութեան յուշագրերն այն փաստաթղթերն են, որոնք կողմերի անունից ստորագրել են երկու երկրների ԱԳ նախարարները:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։