Հա

Քաղաքական

12/03/2019 - 08:40

Ռոհանին եւ Աբդելմահդին կարեւորել են երկկողմ յարաբերութիւնների ընդլայնումը

Եռօրեայ պաշտօնական այցով Իրաք այցելած Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երէկ՝ մարտի 11-ին հանդիպել է Իրաքի վարչապետ Ադէլ Աբդելմահդիի հետ:

«alikonline.ir» - Եռօրեայ պաշտօնական այցով Իրաք այցելած Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երէկ՝ մարտի 11-ին հանդիպել է Իրաքի վարչապետ Ադէլ Աբդելմահդիի հետ: Փոխանցում է ԻՌՆԱ-ն:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ յարաբերութիւնների ամրապնդման եւ ընդլայնման հեռանկարներն ու հնարաւորութիւնները, անդրադարձել են ահաբեկչութեան դէմ պայքարին, տարածաշրջանում անվտանգութեան եւ կայունութեան ամրապնդմանը, ինչպէս նաեւ՝ համատեղ հետաքրքրութիւն ներկայացնող այլ թեմաների:

Ուշադրութեան կենտրոնում են եղել յատկապէս նաւթարդիւնաբերութեան, արդիւնաբերութեան, գիւղատնտեսութեան, առողջապահութեան եւ տրանսպորտի ոլորտներում երկկողմ համագործակցութեան թեմաները:

Նախագահ Ռոհանին եւ վարչապետ Աբդելմահդին կարեւորել են երկկողմ յարաբերութիւնների ամրապնդումն ու առւել ընդլայնումը:

Հանրապետութեան նախագահը երէկ ներկայ է եղել նաեւ Իրան-Իրաք տնտեսական ֆորումին, որին մասնակցում էին երկու երկրների ներդնողներն ու բիզնես ոլորտի ներկայացուցիչները:  

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։