Հա

Քաղաքական

12/03/2019 - 10:45

Այսօր Թեհրանում կը մեկնարկի «INSTEX»-ի վերաբերեալ Իրանի եւ եւրոպական եռեկակ երկրների բանակցութիւնները

Թեհրանում, այսօր՝ մարտի 12-ին կը մեկնարկի ԵՄ-ի՝ Իրանի հետ առեւտրի ֆինանսաւորման յատուկ մեխանիզմի՝ «INSTEX»-ի վերաբերեալ Իրանի եւ եւրոպական եռեակ երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների ու մասնագիտական խմբերի հանդիպումը

«alikonline.ir» - Թեհրանում, այսօր՝ մարտի 12-ին կը մեկնարկի ԵՄ-ի՝ Իրանի հետ առեւտրի ֆինանսաւորման յատուկ մեխանիզմի՝ «INSTEX»-ի վերաբերեալ Իրանի եւ եւրոպական եռեակ երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների ու մասնագիտական խմբերի հանդիպումը: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Հանդիպմանը քննարկւելու են մեխանիզմի գործարկման հետ կապւած բոլոր խնդիրները:

Նշենք, որ երէկ Իրանում Ֆրանսիայի դեսպանատունը «Twitter»-ի իր միկրոբոլգում հրապարակել էր «INSTEX»-ի ղեկավար Պէր Ֆիշէրի եւ Իրանում եւրոպական եռեակ երկրների դիւանագիտական ներկայացուցչութիւնների ղեկավարների համատեղ լուսանկարը:

«Եւրոպական երեք երկրների դիւանագիտական ներկայացուցչութիւնների ղեկավարները Թեհրանում դիմաւորել են «INSTEX»-ի ղեկավար Պէր Ֆիշէրին: Կարեւոր քայլ՝ Իրանի գործընկերների հետ մեխանիզմի գործարկման եւ Իրան-ԵՄ առեւտրի կազմակերպման քննարկումների համար»,- գրւած է դեսպանատան «Twitter»-ի միկրոբլոգում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։