Հա

Քաղաքական

12/03/2019 - 11:20

Ռէյիսին՝ Բանիմացների խորհրդի առաջին փոխնախագահ

Այսօր՝ մարտի 12-ին մեկնարկել է Բանիմացների խորհրդի 5-րդ նստաշրջանի 6-րդ նիստը:

«alikonline.ir» - Այսօր՝ մարտի 12-ին մեկնարկել է Բանիմացների խորհրդի 5-րդ նստաշրջանի 6-րդ նիստը: Փոխանցում է ԻՌՆԱ-ն:

Նիստի օրակարգում ներառւած են Իսլ. յեղափոխութեան առաջնորդի՝ յեղափոխութեան երկրորդ քայլի մասին յայտարարութիւնն ու երկրի տնտեսական իրավիճակը:

Այսօրւայ նիստի սկզբում, մասնակիցները խորհրդի առաջին փոխնախագահի պաշտօնում ընտրել են Դատական ուժի ղեկավար, հոջ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիին: Նիստին ներկայ 78 անդամներից 48-ը քւէարկել է հոջ. Ռէյիսիի օգտին, 27-ը՝ այաթ. Սադեղ Լարիջանի Ամոլիի օգտին, 5-ը՝ այաթ. Ֆազել Գոլփայեգանիի օգտին:

Յիշեցնենք, որ Բանիմացների խորհրդի առաջին փոխնախագահի պաշտօնը թափուր էր մնացել այաթ. Սէյէդ Մահմուդ Հաշեմի Շահրուդիի մահից յետոյ:

Յարակից լուրեր

  • «Դատական ուժի ողջ ներուժն օգտագործելու եմ ժողովրդի խնդիրների կարգաւորման համար». Ռէյիսի
    «Դատական ուժի ողջ ներուժն օգտագործելու եմ ժողովրդի խնդիրների կարգաւորման համար». Ռէյիսի

    Այսօր՝ մարտի 11-ին տեղի է ունեցել Դատական ուժի նոր ղեկավարի՝ հոջ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիի ներկայացման եւ նախկին ղեկավարի՝ այաթ. Սադեղ Լարիջանի Ամոլիի հրաժեշտի արարողութիւնը:

  • Հոջ. Ռէյիսին՝ նախագահութեան թեկնածու
    Հոջ. Ռէյիսին՝ նախագահութեան թեկնածու

    Հոջ. Ռէյիսին կարող է դառնալ կենտրոնական այն դէմքը, որի շուրջ, յառաջիկայ նախագահական ընտրութիւնների նախօրէին կարող են համախմբւել Իրանի պահպանողական քաղաքական ուժերը:

  • Շնորհաւորանք
    Շնորհաւորանք

    Խոր գոհունակութեամբ ականջալուր եւ ականատես եղանք Իրանի Իսլամական Հանրապետութեան Բանիմացների եւ Խորհրդարանի 10-րդ շրջանի պատգամաւորների ընտրութիւններին: Ընտրութիւնները խաղաղ եւ արդար պայմանների մէջ ընթացան:
    Այս առիթով մեր գնահատանքն ենք յայտնում մեր ժողովրդի զաւակներին, որոնք գիտակից իրենց քաղաքացիական պարտականութիւններին, խուռներամ մասնակցեցին ընտրութիւններին եւ իրենց իրաւունքը նկատւող արդար ձայնով քւէարկեցին իրենց նախընտրած թեկնածուներին:

  • Յեղափոխութեան առաջնորդը բարձր է գնահատել ժողովրդի խուռներամ մասնակցութիւնն ընտրութիւններին
    Յեղափոխութեան առաջնորդը բարձր է գնահատել ժողովրդի խուռներամ մասնակցութիւնն ընտրութիւններին

    Իսլամական յեղափոխութեան առաջնորդ այաթ. Խամենէին բարձր է գնահատել ժողովրդի մասնակցութիւնը՝ փետրւարի 26-ին կայացած ընտրութիւններում:
    Նա նշել է, որ այդ կերպ հնարաւոր դարձաւ աշխարհին ի ցոյց դնել կրօնական ժողովրդավարութիւնը՝ յաւելելով. «Փառք ամենակալ Աստծուն, որ մէկ այլ մեծ քննութեան մէջ, յաղթանակով պսակեց Իրանի գիտակից ու վճռակամ ժողովրդին»:

  • Վստահութեան քւէն արժեւորելու ժամանակը
    Վստահութեան քւէն արժեւորելու ժամանակը

    Չափաւորականութեան ոտնաձայնը խորհրդարանում. սա է տպագիր ու էլեկտրոնային գրեթէ բոլոր զանգւածային լրատւամիջոցների արձագանգը՝ փետրւարի 26-ին կայացած ընտրութիւնների արդիւնքներին:
    Տւեալների ամփոփումը վկայում են այն մասին, որ 10-րդ գումարման խորհրդարանում ուժերի յարաբերակցութեան էական վերադասաւորման ականատեսն ենք լինելու: Նոր խորհրդարանը մեզ է ներկայանում նոր հանդերձանքով:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։