Հա

Քաղաքական

12/03/2019 - 11:50

«ԴԱԷՇ-ի նպատակը տարածաշրջանում միջկրօնական եւ միջցեղային պատերազմների հրահրումն էր». նախագահը՝ Իրաքի կրօնական ղեկավարների, ազգութիւնների ներկայացուցիչների եւ ցեղապետների հետ հանդիպման ժամանակ

Պաշտօնական այցով Իրաքում գտնւող Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ մարտի 12-ին հանդիպել է Իրաքի տարբեր կրօնների եւ դաւանանքների ղեկավարների, ազգութիւնների ներկայացուցիչների եւ ցեղապետների հետ:

«alikonline.ir» - Պաշտօնական այցով Իրաքում գտնւող Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ մարտի 12-ին հանդիպել է Իրաքի տարբեր կրօնների եւ դաւանանքների ղեկավարների, ազգութիւնների ներկայացուցիչների եւ ցեղապետների հետ: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Իր ելոյթում նախագահն անդրադառնալով տեւական ժամանակ տարածաշրջանը պատուհասած ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման գործողութիւններին, նշել է, որ գլխաւոր նպատակը՝ տարածաշրջանում միջկրօնական, միջդաւանանքային եւ միջցեղային պատերազմի հրահրումն էր:

«Տարածաշրջանի ժողովրդների, մասնաւորապէս՝ Իրաքի հերոս ժողովուրդին, սակայն, յաջողւեց պարտութեան մատնել ահաբեկիչներին եւ չէզոքացնել դաւադրութիւնը: Իրանը հպարտ է, որ այդ պայքարում կանգնած է եղել Իրաքի կառավարութեան եւ ժողովրդի կողքին»,- ասել է նախագահը:

Դոկտ. Ռոհանին զգուշացրել է առկայ վտանգների մասին նշելով, որ ահաբեկչութեան վտանգը դեռեւս ամբողջովին չի վերացել. «Ամերիկացիները նոր ծարգրեր են մշակում տարածաշրջանի համար: Նրանք ահաբեկիչներին Կենտրոնական Ասիա, Աֆղանստան եւ Կովկաս են տեղափոխում: Առկայ մարտահրաւէրներիը չէզոքացնելու համար անհրաժեշտ է տարածաշրջանի բոլոր ժողովրդների միասնականութիւնն ու համագործակցութիւնը»,- ասել է նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։