Հա

Քաղաքական

12/03/2019 - 15:40

Նախագահ Ռոհանի. «Իրանը կը շարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանային խնդիրների լուծման ուղղութեամբ»

«Իրանն ու Իրաքը տարածաշրջանում ազդեցիկ խաղացողներ են»,- այս մասին այսօր՝ մարտի 12-ին Իրաքի հայրենական իմաստութեան հոսքի պետ Օմար Հաքիմի հետ հանդիպման ժամանակ յայտնել է Նախագահ Ռոհանին: 

«alikonline.ir» - «Իրանն ու Իրաքը տարածաշրջանում ազդեցիկ խաղացողներ են»,- այս մասին այսօր՝ մարտի 12-ին Իրաքի հայրենական իմաստութեան հոսքի պետ Օմար Հաքիմի հետ հանդիպման ժամանակ յայտնել է Նախագահ Ռոհանին: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Նախագահը նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը կը շարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանային խնդիրների լուծման եւ տարածաշրջանի երկրների միջեւ երկխօսութիւնների ու փոխյարաբերութիւնների զարգացման ուղղութեամբ: Դոկտ. Ռոհանին աւելացրել է որ. «Գերտէրութիւնները, յատկապէս ԱՄՆ-ն, միշտ դաւադրութիւն են ծրագրում տարածաշրջանի ժողովրդի դէմ»:

«Գիտութեան ամենատարբեր ոլորտների զարգացման արդիւնքում այսօր ժամանակակից աշխարհն ու տարածաշրջանը բազմաթիւ փոփոխութիւններ է ապրում»,- ասել է դոկտ. Ռոհանին ընդգծելով, երկու պետութիւնների ժողովուրդների առաջ ունեցած պարտաւորութիւնների բարեխիղճ իրականացման կարեւորութիւնը:

Օմար Հաքիմն էլ իր հերթին Նախագահ Ռոհանին զեկուցել է Իրաքի սոցիալական քաղաքական կացութեան մասին ընդգծելով որ. «Այսօր Իրաքին յաջողւել է յաղթահարել իր առջեւ դրւած խոշոր մարտահրաւէրները»,- նա յստակեցրել է, որ Իրաքը էլ աւելի կը զարգանայ ընդլայնելով համագործակցութիւններն Իրանի հետ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։