Հա

Քաղաքական

13/03/2019 - 09:40

«Իրանն ու Իրաքը երկկողմ յարաբերութիւնների զարգացման համար որեւէ մէկի թոյլտւութեան կարիքը չունեն». ԱԳՆ մամուլի խօսնակ

ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին մեկնաբանել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի իրաքեան այցի կապակցութեամբ ԱՄՆ պետքարտուղարութեան «Իրանի ակտի» ղեկավար Բրայան Հուքի յայտարարութիւնը: 

«alikonline.ir» - ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին մեկնաբանել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի իրաքեան այցի կապակցութեամբ ԱՄՆ պետքարտուղարութեան «Իրանի ակտի» ղեկավար Բրայան Հուքի յայտարարութիւնը: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«Ամերիկացի պաշտօնեայի նման ջղաձիգ արձագանգի համար զարմանալ պէտք չէ: Ի հեճուկս Մերձաւոր Արեւելքում ներդրած միլիոնաւոր դոլարների, ԱՄՆ-ին չի յաջողւել տարածաշրջանի ժողովրդների մօտ բարձր դիրքի հասնել: Դա, անկասկած, պայմանաւրւած է այդ երկրի ագրեսիւ, միլիտարիստական եւ միջամտողական քաղաքականութեամբ»,- ասել է ԱԳՆ մամուլի խօսնակը՝ յաւելելով. «Իրանի եւ Իրաքի ընտրութիւնը բարիդրացիական՝ ռազմավարական նշանակութեան յարաբերութիւնների կառուցումն է, եւ դրանց զարգացնելու համար որեւէ մէկի թոյլտւութեան կարիքը չունեն»:

Բահրամ Ղասեմին ԱՄՆ պաշտօնեաներին խորհուրդ է տւել հրաժարւել ագրեսիւ հռետորաբանութիւնից եւ գիտակցել վերջապէս, որ անցել են այլ երկրների ներքին գործերին միջամտելու եւ սեփական կամքը թելադրելու ժամանակները:

Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղարութեան «Իրանի ակտի» ղեկավար Բրայան Հուքն արձագանգելով նախագահ Ռոհանիի իրաքեան այցին, նշել էր, որ դա չի բխում Իրաքի ժողովրդի շահերից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։