Հա

Քաղաքական

13/03/2019 - 11:20

«Իրանի պատասխանը կոշտ է լինելու». ՊՆ-ն արձագանգել է Նեթանեահուի սպառնալիքներին

Իրանը կոշտ կարձագանգի եթէ Իսրայէլը փորձի արգելափակել Իրանի նաւթի արտահանումը: 

«alikonline.ir» - Իրանը կոշտ կարձագանքի եթէ Իսրայէլը փորձի արգելափակել Իրանի նաւթի արտահանումը: Այս մասին յայտարարել է Պաշտպանութեան նախարար գեներալ-մայոր Ամիր Հաթամին՝ արձագանգելով Իրանի նաւթի արտահանումն արգելափակելու մասին Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանեահուի սպառնալիքին:

«Սա միջազգային անվտանգութեան խախտում կը նշանակի եւ մենք կոշտ կարձագանգենք դրան: Իրանն ունի անհրաժեշտ ուժը»,- ասել է ՊՆ ղեկավարը՝ յաւելելով, որ միջազգային հանրութիւնը նոյնպէս չի հանդուրժի Իսրայէլի նման արկածախնդրութիւնը:

Յիշեցնենք, որ Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանեահուն աւելի վաղ Իրանին մեղադրել էր պատժամիջոցները շրջանցելու եւ ծովային ճանապարհով նաւթի մաքսանենգ վաճառքով զբաղւելու մէջ, սպառնալով, որ իր երկրի ռազմածովային ուժերը պատրաստ են վերջ տալու այդ երեւոյթին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։