Հա

Քաղաքական

13/03/2019 - 12:50

«Տարածաշրջանի որոշ երկրներ կասկածելի միջուկային ծրագիր են հետապնդում». Շամխանի

Իրանի ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին անդրադարձել է տարածաշրջանի որոշո երկրների հետապնդած միջուկային ծրագրերին:

«alikonline.ir» - Իրանի ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին անդրադարձել է տարածաշրջանի որոշո երկրների հետապնդած միջուկային ծրագրերին: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Ուրմիայում երկրի հիւսիսարեւմտեան շրջանների նահատակներին նւիրւած միջոցառման ընթացքում, Շամխանին նշել է, որ տարածաշրջանի որոշ երկրներ իրենց նաւթադոլարները ծախսում են չափազան կասկածելի միջուկային ծրագրերի իրագործման նպատակով, ինչն ըստ նրա՝ տարածաշրջանին եւ աշխարհին կարող է կանգնեցնել շատ աւելի մեծ սպառնալիքի առջեւ՝ քան ահաբեկչութեան եւ ԴԱԷՇ-ի վտանգը:

«Անկասկած, նման սպառնալիքների առաջացումը մեզ ստիպում է հաշւի առնելով դրանց բնոյթը, վերանայենք մեր պաշտպանական ռազմավարութիւնն ու երկրի պաշտպանական պահանջներն ու անհրաժեշտութիւններն համապատասխանեցնել դրանց»,- ասել Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղարը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։