Հա

Քաղաքական

14/03/2019 - 09:05

Հանրապետութեան նախագահը հանդիպել է այաթ. Սիսիտանիի եւ շիա աշխարհի հոգեւոր այլ առաջնորդների հետ

Իրաք կատարած պաշտօնական այցի վերջին՝ երրորդ օրւայ ընթացքում Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին Նաջաֆ քաղաքում հանդիպել է շիա աշխարհի մի խումբ բարձրաստիճան հոգեւոր առաջնորդների՝ այաթ. Սէյէդ Ալի Սիստանիի, այաթ. Մոհամմադ Սաիդ Հաքիմի, այաթ. Բաշիր Նաջաֆիի եւ այաթ. Մոհամմադ Էսհաղ Ֆայազի հետ:

«alikonline.ir» - Իրաք կատարած պաշտօնական այցի վերջին՝ երրորդ օրւայ ընթացքում Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին Նաջաֆ քաղաքում հանդիպել է շիա աշխարհի մի խումբ բարձրաստիճան հոգեւոր առաջնորդների՝ այաթ. Սէյէդ Ալի Սիստանիի, այաթ. Մոհամմադ Սաիդ Հաքիմի, այաթ. Բաշիր Նաջաֆիի եւ այաթ. Մոհամմադ Էսհաղ Ֆայազի հետ:

Ուշադրութեան կենտրոնում է եղել յատկապէս շիա աշխարհի ամենաբարձրաստիճան հոգեւոր առաջնորդի՝ այաթ. Սէյէդ Ալի Սիստանիի հետ հանդիպումը, որն ի դէպ, պատմութեան մէջ, Իրանի որեւէ նախագահի հետ բարձրաստիճան հոգեւորականի առաջին հանդիպումն է եղել:

Հանդիպման ընթացքում դոկտ. Ռոհանին այաթ. Սիստանիին զեկուցել է պաշտօնական այցի ընթացքում կայացած հանդիպումների եւ Իրան-Իրաք երկկողմ յարաբերութիւնների ընդլայնման նպատակով ձեռք բերւած համաձայնութիւնների մասին:

Այաթ. Սիսիտանին իր հերթին նշել է, որ ողջունում է ցանկացած քայլ, որը կը նպաստի փոխադարձ շահի, յարգանքի եւ միմեանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների վրայ կառուցւած, երկկողմ յարաբերութիւնների ընդլայնմանը:

Նա անդրադարձել է ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման դէմ պատերազմին, բարձր գնահատելով այդ գործում Իրաքի ժողովրդի ներդրած հերոսական ջանքերն ու Իրաքի բարեկամ երկրների ցուցաբերած աջակցութիւնը:

Աայթ. Սիստանին կարեւորել է հաւասարակշռւած եւ չափւոր տարածաշրջանային եւ միջազգային քաղաքականութեան որդեգրումը, որը տարածաշրջանի ժողովրդներին կապահովագրի յաւելեալ բռնութիւններից եւ կորուստներից:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։