Հա

Քաղաքական

14/03/2019 - 12:10

Տարածաշրջանում հարւածային դրոնների ամենամեծ էսկադրիլիան Իսլ. յեղափոխութեան պահակազօրին է պատկանում

Պրասից ծոցի ափերի երկայնքով տեղի են ունեցել Իսլ. յեղափոխութեան պահակազօրի տիեզերաօդային ուժերի «Դէպի Երուսաղէմ 1» հարւածային դրոնների (անօդաչու թռչող սարքեր-ԱԹՍ) մեծ զօրավարժութիւնները:

«alikonline.ir» - Պրասից ծոցի ափերի երկայնքով տեղի են ունեցել Իսլ. յեղափոխութեան պահակազօրի տիեզերաօդային ուժերի «Դէպի Երուսաղէմ 1» հարւածային դրոնների (անօդաչու թռչող սարքեր-ԱԹՍ) մեծ զօրավարժութիւնները: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Զօրավարժութիւններին մասնակցել են իրանական արտադրութեան «RQ 170» տեսակի 50, ինչպէս նաեւ այլ տեսակի հարւածային դրոններ:

Տարածաշրջանում, սա առաջին անգամն է, ինչ այս քանակութեամբ հարւածային դրոնների մասնակցութեամբ զօրավարժութիւններ են տեղի ունենում:

Զօրավարժութիւններին մասնակից դրոններն օդ են բարձրացել միաժամանակ եւ շուրջ 1000 կմ. շառաւիղում խոցել են նշանակւած թիրախները:

Իսլ. պահակազօրի տիեզերաօդային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ամիր Ալիի Հաջիզադէն անդրադառնալով զօրավարժութիւններին, տեղեղեկացրել է, որ դրանց մասնակցել են Պահակազօրի Խուզեստան, Ֆարս, Հորմոզգան եւ Բուշեհր նահանգների ԱԹՍ-ների ստորաբաժանումները:

Ըստ նրա՝ սա առաջին անգամն է, ինչ այս քանակութեամբ դրոնների մասնակցութեամբ տեղի են ունենում նման զօրավարժութիւններ, որն էլ վկայում է երկրի օդատիեզերային ուժեր ոլորտում նոր՝ հզօր երոյթի ի յայտ գալու մասին: Զօրավարժութիւններին  մասնակից դրոններն ամբողջովին նախագծւել եւ արտադրւել են իրանցի մասնագէտների միջոցով,

Գեներալը յատուկ ընդգծել է, որ այսօր, տարածաշրջանում հարւածային դրոնների ամենամեծ էսկադրիլիան Իսլ. յեղափոխութեան պահակազօրին է պատկանում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։