Հա

Քաղաքական

14/03/2019 - 12:50

«Ամերիկացիները փորձում են տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակը պահպանել». ԱԳՆ մամուլի խօսնակ

Կեղծ, իրականութեանը չհամապատասխանող մեղադրանքների առաջ քաշման շնորհիւ, ԱՄՆ իշխանութիւնները փորձում են բազմաշերտ, բարդ, յաճախ անլուծելի թւացող ճգնաժամերի միջոցով, տարածաշրջանում պահպանել ներկայ ստատուսքւօն: Այս մասին յայտարարել է ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին:

«alikonline.ir» - Կեղծ, իրականութեանը չհամապատասխանող մեղադրանքների առաջ քաշման շնորհիւ, ԱՄՆ իշխանութիւնները փորձում են բազմաշերտ, բարդ, յաճախ անլուծելի թւացող ճգնաժամերի միջոցով, տարածաշրջանում պահպանել ներկայ ստատուսքւօն: Այս մասին յայտարարել է ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

ԱԳՆ մամուլի խօսնակը մեկնաբենելով նախօրէին Էներգետիկայի տարեկան համաժողովի (CERA Week) ընթացքում եւ ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի հակաիրանական հերթական յայտարարութիւնները, որոնք վերաբերել են Իրան-Իրաք յարաբերութիւններին եւ Իրանի տարածաշրջանային դերակատարութեանն ու ազդեցութեանն ասել է. «Իրան-Իրաք յարաբերութիւններն ամբողջովին ձեւաւորւել է երկու երկրների ղեկավարութեան քաղաքական կամքի, ժողովրդների ցանկութեան եւ փոխադարձ յարգանքի, վստահութեան ու շահերի սկզբունքների հիման վրայ: Ի հեճուկս ԱՄՆ-ի միջամտողական քաղաքականութեան, կողմերց եւ ոչ մէկը սեփական կամքը միւսին թելադրելու նպատակ չի հետապնդում»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։