Հա

Քաղաքական

17/03/2019 - 08:50

«Ոչ ոք չի կարող խանգարել Իրանի եւ Իրաքի յարաբերութիւնների կայացմանը». Նախագահ

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին Տնտեսական համադրումների գերագոյն խորհրդի նիստի ընթացքում անդրադարձել է Իրանի եւ Իրաքի յարաբերութիւնների:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին Տնտեսական համադրումների գերագոյն խորհրդի նիստի ընթացքում անդրադարձել է Իրանի եւ Իրաքի յարաբերութիւնների: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Անդրադառնալով Իրաք կատարւած իր վերջին այցի արդիւնքներին, նշել է, որ այն որակապէս նոր մակարդակի է բարձրացնելու երկկողմ յարաբերութիւնները:

Նախագահն անդրադառնալով Իրանի եւ Իրաքի յարաբերութիւնները խոչընդոտելու փորձերին, ընդգծել է, որ երրորդ կողմը չի կարող միջամտել եւ խանգարել դրանց:

«Մուսուլման եւ բարեկամ երկու երկրների յարաբերութիւններն այնպիսի ամուր հիմքերի վրայ են կառուցւած, որ ոչ ոք չի կարող խանգարել դրանց»,- ասել է դոկտ. Ռոհանին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։