Հա

Քաղաքական

17/03/2019 - 14:40

Նախագահ Ռոհանի. «Օրեցօր աւելի կը զարգացնենք Իրանի յարաբերութիւնները հարեւանների հետ»

«Աշխատավարձերը եւ կենսաթոշակները 1398 թւականին կաճի աւելի քան 20 տոկոսով»,- այս մասին Նախագահ Ռոհանին յայտարարել է Քանգան քաղաքի մարզադաշտում ժողովրդական հանդիպման ժամանակ:

«alikonline.ir» - «Աշխատավարձերը եւ կենսաթոշակները 1398 թւականին կաճի աւելի քան 20 տոկոսով»,- այս մասին Նախագահ Ռոհանին յայտարարել է Քանգան քաղաքի մարզադաշտում ժողովրդական հանդիպման ժամանակ: Տեղեկացնում է ԻՍՆԱ-ն:

Դոկտ. Ռոհանին անդրադառնալով նախորդ տարւայ տնտեսական բարդութիւններին ընդգծել է որ. «Անցեալ տարի երկիրն ունեցել է տնտեսական բարդութիւններ, սակայն չնայած դրան Իրանի ժողովուրդը, մշտապէս կանգնած է եղել սեփական երկրի զարգացման գործում»:

«Այդ նպատակը, որ հետապնդում էին Իրանի թշնամիները ամբողջովին տապալւած է»,- ընդգծեց Նախագահը շեշտելով որ. «Իրանի ժողովուրդը գիտակցում է որ, արտաքին ճնշումները, յատկապէս ԱՄՆ-ի ճնշումները, հակաժողովրդական միտում են հետապնդում»:

Ըստ նախագահի՝ Իրանի ժողովուրդը կանգնած մնաց սեփական իշխանութեան կողքին: Այնպէս, որ այսօր կառավարութիւնը կարողանում է պատժամիջոցների բացասական արդիւնքներին դիմագրաւել:

Դոկտ. Ռոհանին յատուկ շեշտեց, որ կառավարութիւնը այսօր առաւել քան երբեւէ կանգնած է հասարակութեան սոցիալապէս անապահով խաւի կողքին:

Անդրադառնալով հարեւնների հետ յարաբերութիւնների զարգացմանը՝ նախագահը նշել է, որ հարեւանների հետ յարաբերութիւնները որակապէս նոր մակարդակի է բարձրանում եւ երրորդ կողմը չի կարող միջամտել եւ խանգարել դրանց:

Յիշեցնենք, որ մէկօրեայ աշխատանքային այցով՝ այսօր առաւօտեան, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին Բուշեհր նահանգ է այցելել:

Ասալոյէ քաղաքի «Պարսից ծոց» միջազգային օդանաւակայանում Նախագահին դիմաւորել են նահանգային ղեկավարութեան ներկայացուցիչները:

«Հարաւային փարս»-ի 4 նոր բլոկների շահագործման յանձնման արարողութեանը, ինչպէս նաեւ վիդէօ կապի միջոցով բացումը կը կատարւի մի քանի այլ նախագծերի:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։