Հա

Քաղաքական

18/03/2019 - 13:10

«Վայրկեան անգամ աչքաթող չենք անելու թշնամու դաւադրութիւններն ու ժողովրդի հոգսերը». Հանրապետութեան նախագահ

Այսօր՝ մարտի 18-ին, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին 1397 թւականին կայացած կառավարութեան վերջին նիստի աւարտին հանդիպել է լրագրողների հետ:

«alikonline.ir» - Այսօր՝ մարտի 18-ին, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին 1397 թւականին կայացած կառավարութեան վերջին նիստի աւարտին հանդիպել է լրագրողների հետ: Փոխանցում է ԻՌՆԱ-ն:

«1397 թւականին Իրանի մեծ ժողովուրդը բազմաթիւ խնդիրների եւ դժւարութիւնների դէմ-յանդիման է կանգնած եղել: Մի կողմից թշնամու դաւադրութիւնները, իսկ միւս կողմից բնական աղէտները: Այդուհանդերձ, ժողովրուրդը, բազմաթիւ սխրագործութիւնների հեղինակ է դարձել»,- ասել է նախագահը՝ յաւելելով, որ երկրի ու ժողովրդի երդւեալ թշանամիները պահը բաց չեն թողել երկրի առաջընթացը կասեցնելու եւ ժողովրդի առօրեայ կենցաղին հարւածելու համար:

Նախագահը, սակայն, վստահեցրել է, որ կառավարութիւնը վայրկեան անգամ աչքաթող չի անելու թշնամու դաւադրութիւններն ու հոգսերը, եւ ջանք չի խնայելու դրանց կարգաւորման համար:

«Իրանի Իսլամական Հանրապետութեան թշնամիներին երբեք չի յաջողւի հասնել իրենց նպատակներին»,- ընդգծել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։