Հա

Քաղաքական

06/04/2019 - 15:00

«Անհրաժեշտ է անյապաղ էւակուացնել նահանգի 6 քաղաքի բնակիչներին». Խուզեստանի նահանգապետ

Հաշւի առնելով Քարխէ ջրամբարից թողարկւող ջրի ծաւալները եւ Քարխէ գետի վարարման հնարաւորութիւնը, անհրաժեշտ է անյապաղ էւակուացնել Սուսանգերդ, Համիդիէ, Ռաֆի, Քութ Սէյէդ Նաիմ, Աբու Հոմէյզէ եւ Բոստան քաղաքների եւ շրջակայ գիւղերի բնակչութեանը: Այս մասին յայտարարել է խուզեստանի նահանգապետ Ղոլամռեզա Շարիաթին:

«alikonline.ir»- Հաշւի առնելով Քարխէ ջրամբարից թողարկւող ջրի ծաւալները եւ Քարխէ գետի վարարման հնարաւորութիւնը, անհրաժեշտ է անյապաղ էւակուացնել Սուսանգերդ, Համիդիէ, Ռաֆի, Քութ Սէյէդ Նաիմ, Աբու Հոմէյզէ եւ Բոստան քաղաքների եւ շրջակայ գիւղերի բնակչութեանը: Այս մասին յայտարարել է խուզեստանի նահանգապետ Ղոլամռեզա Շարիաթին: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Ըստ նրա՝ ներկայ դրութեամբ Քարխէ ջրամբարից ջրի թողարկման ծաւալները կազմում են  2400-2500 խմ վայրկեանում, ինչն զգալիօրէն բարձրացրել է Քարխէ գետի վարարման վտանգը:

«Քարխէ ջրամբարում կուտակւած ջրի ծաւալը կազմում է 6 մլրդ. խմ, ինչը կազմում է ջրամբարի տարողականութեան ողջ ծաւալաը: Սա նշանակում է, որ ստիպւած պէտք է ջրամբարից վարկեանում թողարկւի 2400 խմ ջուր, որպէսզի հնարաւոր լինի վերահսկել եւ կարգաւորել իրավիճակը: Սա բարձրացնում է գետի վարարման եւ նոր ջրհեղեղի հնարաւորութիւնը եւ անհրաժեշտ է դարձնում որոշ քաղաքային եւ գիւղական բնակավայրերի բնակչութեան էւակուացումը»,- ասել է նահանգապետը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։