Հա

Քաղաքական

13/04/2019 - 08:30

«Եթէ աշնանը ընտրութիւններ լինեն, ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն խորհրդարանում կը յայտնւեն». քաղաքագէտ

Հայաստանում, քաղաքական օրակարգի բացակայութեան խնդիր միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» չէ, որ ունի: Այդ մասին ապրիլի 12-ին լրագրողների հետ զրոյցում ասաց քաղաքագէտ, քաղաքական տեխնոլոգիաների մասնագէտ Արմէն Բադալեանը:

«alikonline.ir» - Հայաստանում, քաղաքական օրակարգի բացակայութեան խնդիր միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» չէ, որ ունի: Այդ մասին ապրիլի 12-ին լրագրողների հետ զրոյցում ասաց քաղաքագէտ, քաղաքական տեխնոլոգիաների մասնագէտ Արմէն Բադալեանը: Տեղեկացնում է «Yerkir.am»-ը:

Նրա համոզմամբ` Հայաստանում արտահերթ ընտրութիւններից ու նոր խորհրդարան ձեւաւորելուց յետոյ թւում էր, թէ Ազգային ժողովում ներկայացւած ուժերը բաւական ակտիւ ու արդիւնաւէտ գործունէութիւն պէտք է իրականացնեն ու փորձեն այլընտրանք դառնալ:

«Շատերն այսօր արդէն քննադատում են վարչապետին ու նրա գլխաւորած ուժին, բայց մտածում են` եթէ ՔՊ-ն չլինի իշխանութեան, ապա ո՞վ է լինելու: Մարդիկ չեն տեսնում այն այլընտրանքը, որ ասեն` դէմ ենք ներկայ իշխանութիւններին եւ պաշտպանում ենք, օրինակ, ԼՀԿ-ին (Լուսաւոր Հայաստան կուսակցութիւն-ԽՄԲ.) կամ ԲՀԿ-ին: Ասեմ, որ ԼՀԿ-ի վարկանիշն այս պահին աւելի արագ է անկում ապրում, քանի ԲՀԿ-ինը, մինչդեռ նախորդ տարի հակառակ պատկերն էր»,- մեկնաբանեց քաղտեխնոլոգը` յստակեցնելով` ԲՀԿ-ն ոչ թէ գրագէտ ու համակարգւած է աշխատում, այլ քաղաքական ուժերի ոչինչ չանելու ֆոնին նրա մի աննշան քայլն էլ երեւում է:

Ըստ Բադալեանի` եթէ որոշ ժամանակ անց, օրինակ` այս տարւայ աշնանը, ընտրութիւններ տեղի ունենան, ապա նախկին իշխող ուժ Հանրապետականն ու Դաշնակցութիւնը խորհրդարանում կը յայտնւեն: «Թէեւ Հանրապետական կուսակցութեան մասին մարդիկ ընդհանրապէս լսել չեն ուզում, բայց ընդամենը երկու օր առաջ ՀՀԿ-ն դարձաւ Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միութեան լիիրաւ անդամ: Այս հանգամանքը իշխող քաղաքական ուժի պատրութիւնն է, քանի որ այն ուժը, որն ասոցացւում էր քրէաօլիգարխիկ համակարգի հետ, «յեղափոխութիւնից» մէկ տարի յետոյ առանց ռեբրենդինգի կարողացաւ վերականգւել ու որոշակի գործողութիւններ իրականացնել»,- ասաց քաղտեխնոլոգը:

Յարակից լուրեր

  • Ընկեր Վահանին յիշելիս
    Ընկեր Վահանին յիշելիս

    Ծնունդդ շնորհաւոր ընկեր Վահան, քեզ անսահման շատ ենք կարօտում:

  • ԶՈՄ-ականները՝ ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում
    ԶՈՄ-ականները՝ ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում

    Օգոստոսի 13-ին ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոն են այցելել Արցախի Հանրապետութեան Մարտունի քաղաքում պատանեկան ճամբար իրականացնող ՀՅԴ Լիբանանի «Զաւարեան» Ուսանողական Միութեան անդամներ Հրագ Կարամինասեանը եւ Սելին Գրիգորեանը:

  • Սեւրի երկրորդ շնչառութեանը սպասելիս
    Սեւրի երկրորդ շնչառութեանը սպասելիս

    Սեւրի պայմանագիրը դարձաւ 99 տարեկան:

    1920 թւականի օգոստոսի 10-ին Փարիզի արւարձանում՝ Սեւրում, Անտանտի երկրների եւ Օսմանեան կայսրութեան կողմից ստորագրւեց հաշտութեան պայմանագիր, որը պաշտօնապէս հաստատում էր կայսրութեան բաժանումը Եւրոպայի եւ Մերձաւոր Արեւելքի միջեւ:

  • Կառավարման ճիշտ տարբերակը խորհրդարանական համակարգն է
    Կառավարման ճիշտ տարբերակը խորհրդարանական համակարգն է

    Սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու դէպքում, նախեւառաջ, պէտք է վերացնել սուպերվարչապետական ինստիտուտը։ Այս մասին «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում ասաց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը։

  • Դատարանները քաղաքականացնելը կը բերի սահմանադրական ճգնաժամի
    Դատարանները քաղաքականացնելը կը բերի սահմանադրական ճգնաժամի

    ՀՅԴ Երիտասարդական միութիւնն օգոստոսի 1-ին մոմավռութիւն է կազմակերպում Եռաբլուրում, միութիւնը միաժամանակ պատրաստակամութիւն է յայտնել աջակցել Պաշտպանութեան նախարարութեանը եւ անհրաժեշտութեան դէպքում շուրջօրեայ հսկողութիւն սահմանել Եռաբլուրի տարածքում:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։