Հա

Քաղաքական

13/04/2019 - 10:00

«Եւրոպան հաստատակամ է պահպանելու Միջուկային գործարքը». Ֆրանսիայի ԱԳՆ

Այնքան ժամանակ, քանի դեռ Իրանը յարգում է իր ստանձնած պարտաւորութիւնները, Եւրոպան հաստատակամ է պահպանելու Միջուկային համապարփակ համաձայնագիրը:

«alikonline.ir» - Այնքան ժամանակ, քանի դեռ Իրանը յարգում է իր ստանձնած պարտաւորութիւնները, Եւրոպան հաստատակամ է պահպանելու Միջուկային համապարփակ համաձայնագիրը: Այս մասին յայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իւ Լէ Դրիանը: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով այն հարցին, թէ ԱՄՆ-ի՝ Իսլ. յեղափոխութեան պահակազօրի «օտարերկրեայ ահաբեկչական կազմակերպութիւն» ճանաչելու մասին որոշումից յետոյ, հաշւի առնելով այն առանցքային դերակատարութիւն, որն ունի այդ կառոյցն Իրանի տնտեսութեան մէջ, ինչ խորհուրդներ կը տայ ֆրանսիական այն ընկերութիւններին, որոնք ցանկանում են համագործակցել Իրանի հետ, Լէ Դրիանն ասել է. «Իրանի հետ տնտեսական յարաբերութիւնները կառուցւում են Միջուկային համապարփակ համաձայնագրի եւ ԵՄ օրէնքների հիման վրայ: Միջուկային գործարքից՝ ԱՄՆ միակողմանի դուրս գալուց յետոյ, Եւրոպան հաստատակամ է պահպանել այն այնքան ժամանակ, քանի դեռ Իրանը հաւատարիմ է իր ստանձնած պարտաւորութիւններին»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։