Հա

Քաղաքական

14/04/2019 - 11:10

Վնասւել է 14 հազար կմ. ճանապարհ, էներգետիկ ենթակառուցւածքներին հասցւած վնասը 2100 մլրդ. թուման է, իսկ գիւղատնտեսութեանը՝ 13 հազար մլրդ. թուման. նախարարները զեկուցել են ջրհեղեղի պատճառած վնասների մասին

Իսլ. խորհրդարանի այսօրւայ նիստի ընթացքում էներգետիկայի, տրանսպորտի եւ քաղաքաշինութեան ու գիւղատնտեսութեան նախարարները պատգամաւորներին են ներկայացրել վերջին ջրհեղեղի պատճառած վնասների ծաւալը, եւ զեկուցել են ստեղծւած արտակարգ իրավիճակի ընթացքում իրենց ղեկավարած գերատեսչութեան նախաձեռնած միջոցառումների եւ գործունէութեան մասին:

«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանի այսօրւայ նիստի ընթացքում էներգետիկայի, տրանսպորտի եւ քաղաքաշինութեան ու գիւղատնտեսութեան նախարարները պատգամաւորներին են ներկայացրել վերջին ջրհեղեղի պատճառած վնասների ծաւալը, եւ զեկուցել են ստեղծւած արտակարգ իրավիճակի ընթացքում իրենց ղեկավարած գերատեսչութեան նախաձեռնած միջոցառումների եւ գործունէութեան մասին: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը նշել է, որ ջրհեղեի արդիւնքում երկրի էներգետիկ ենթակառուցւածքներին հասցւած վնասի ծաւալը կազմում է 2100 մլրդ. թուման: Արտակարգ իրավիճակի պատճառով, 2352 գիւղական բնակավայր հոսանքազրկւել է, որոնցից 35-ում դեռեւս չի վերականգնւել էլկտարամատակարարում: Նոյն պատճառով ջրամատակարարումից զրկւած բնակավայրերի թիւը կազմել է 3788, որոնց 1.5 տոկոսում դեռեւս չի վերակնգնւել ջրամատակարարումը:

Տրանսպորտի եւ քաղաքաշինութեան նախարարն էլ տեղեկացրել է, որ երկրի տրանսպորտային հանգոյցներին հասցւած վնասի ընդհանուր ծաւալը կազմում է 3500 մլրդ. թուման: Վնասւել է աւելի քան 14 հազար կմ. ճանապարհ, իսկ 725 ընդհանրապէս ամբողջովին աւերւել է:

Գիւղատնտեսութեան նախարարն էլ նշել է, որ ջրհեղեղի պատճառով հիմնականում տուժել է վար ու ցանքը, այգեգործութիւնն ու անասնապահութիւնը: Գիւղատնտեսութեան ոլորտին հասցւած վնասի ընդհանուր ծաւալը կազմում է 13 հազար մլրդ. թուման:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։