Հա

Քաղաքական

15/04/2019 - 09:20

Թեհրանը բացատրութիւն է պահանջում Փարիզից. ԱԳՆ է կանչւել Իրանում Ֆրանսիայի դեսպանը

ԱԳՆ է կանչւել Իրանում Ֆրանսիայի դեսպան Ֆիլիպ Թիբոյը: Նրանից բացատրութիւն է պահանջւել ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանի թւիթերեան վերջին գրառումների առնչութեամբ:

«alikonline.ir» - ԱԳՆ է կանչւել Իրանում Ֆրանսիայի դեսպան Ֆիլիպ Թիբոյը: Նրանից բացատրութիւն է պահանջւել ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանի թւիթերեան վերջին գրառումների առնչութեամբ: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Դեսպան Թիբոյին ընդունել է Միջուկային համապարփակ համաձայնագրի իրագործման յանձնաժողովի քարտուղարութեան ղեկավար Սէյէդ Հոսէյն Սադաթ Մէյդանին, որը յստակ նշել է, թէ պաշտօնական Թեհրանը չի հանդուրժում ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպան Ժերար Արոյի Իրանի՝ ուրանի հարստացման իրաւունքի մասին մեկնաբանութիւնները:

Սադաթ Մէյդանին յստակեցրել է, որ եթէ Ֆրանսիայի կառավարութիւնը հաստատի, որ դեսպան Արոյի մեկնաբանութիւնները համընկնում են պաշտօնական Փարիզի դիրքորոշումներին, ապա դա լրջօրէն կը վտանգի Միջուկային համապարփակ համաձայնագիրը:

Դեսպան Թիբօն իր հերթին նշել է, որ Վաշինգտոնի իր գործընկերոջ հրապարակած թւիթների մասին տեղեկութիւններ չունի: Նա ընդգծել է, որ Ֆրանսիան աջակցում է Միջուկային գործարքի լիարժէք կատարմանը:

Յիշեցնենք, որ ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանը «Twitter»-ի իր միկրոբլոգում մասնաւորապէս գրել էր. «Սխալ է ասել, որ Միջուկային գործարքի ժամկէտի լրանալուց յետոյ, Իրանին կը թոյլատրւի ուրանը հարստացնել: Համաձայն միջուկային զէնքի չտարածման մասին համաձայնագրի՝ Թեհրանը պէտք է ապացուցի, որ իր միջուկային գործունէութիւնը խաղաղասիրական բնոյթ է կրում: Ինչպէս մենք նշել ենք 2002 թւականին, ուրանի հարստացումն առանց յուսալի քաղաքացիական ծրագրի կը լինի անօրինական՝ ըստ միջուկային զէնքի չտարածման մասին համաձայնագրի. մենք նոյնկերպ կարձագանգենք նաեւ 2025 թւականին, եթէ դա լինի անհրաժեշտ: Այն օրերին պատժամիջոցներ էին կիրառւել: Դրանք կարող են նաեւ վերականգնւել»,- յաւելել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։