Հա

Քաղաքական

15/04/2019 - 14:25

«Չկայ ուրանի հարստացման Իրանի իրաւունքը սահմանափակող օրինական որեւէ արգելք». Զարիֆ

ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը յիշեցրել է, որ չկայ ուրանի հարաստացման Իրանի իրաւունքը սահմանափակող օրինական որեւէ արգելք:

«alikonline.ir» - ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը յիշեցրել է, որ չկայ ուրանի հարաստացման Իրանի իրաւունքը սահմանափակող օրինական որեւէ արգելք: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«Առ ի յիշեցում Միջուկային գործարքի մեր եւրոպացի գործընկերներին. NPT-ի, Միջուկայնի համապարփակ համաձայնագրի եւ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի 2231 բանաձեւի համաձայան՝ չկայ ուրանի հարստացման Իրանի իրաւունքը սահմանափակող օրինական որեւէ արգելք. ոչ հիմա, ոչ 2025 թւականին, ոչ էլ դրանից յետոյ: Թերեւս, մեր երոպակցի գործընկերների համար օգտակար կը լինի վերընթերցել այն փաստաթուղթը, որը ստորագրել են, եւ պարտաւորւել պաշտպանել այն»,- «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳՆ ղեկավարը:

Յիշեցնենք, որ ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանը «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել էր. «Սխալ է ասել, որ Միջուկային գործարքի ժամկէտի լրանալուց յետոյ, Իրանին կը թոյլատրւի ուրանը հարստացնել: Համաձայն միջուկային զէնքի չտարածման մասին համաձայնագրի՝ Թեհրանը պէտք է ապացուցի, որ իր միջուկային գործունէութիւնը խաղաղասիրական բնոյթ է կրում: Ինչպէս մենք նշել ենք 2002 թւականին, ուրանի հարստացումն առանց յուսալի քաղաքացիական ծրագրի կը լինի անօրինական՝ ըստ միջուկային զէնքի չտարածման մասին համաձայնագրի. մենք նոյնկերպ կարձագանքենք նաեւ 2025 թւականին, եթէ դա լինի անհրաժեշտ: Այն օրերին պատժամիջոցներ էին կիրառւել: Դրանք կարող են նաեւ վերականգնւել»,- յաւելել էր նա:

Գրառումը պաշտօնական Թեհրանի կտրուկ արձագանգի պատճառ էր դարձել: ԱԳՆ էր հրաւիրւել Իրանում Ֆրանսիայի դեսպան Ֆիլիպ Թիբոյը, որից բացատրութիւն էր պահանջւել Վաշինգտոնի իր գործընկերոջ թւիթերեան գրառումների առնչութեամբ:

Աւելի ուշ դեսպանը «Twitter»-ից հեռացրել էր այդ վիճայարոյց գրառումը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։