Հա

Քաղաքական

15/04/2019 - 14:30

«Ամերիկացիների անմիտ քայլն ազգային համախմբման պատճառ դարձաւ». Լարիջանի

Համախմբւածութեան եւ միասնականութեան պահպանումը, յեղափոխութեան գաղափարների իրագործման գրաւականն է:

«alikonline.ir» - Համախմբւածութեան եւ միասնականութեան պահպանումը, յեղափոխութեան գաղափարների իրագործման գրաւականն է: Այս մասին խորհրդարանական հարցերով նախարարութիւնների եւ գործադիր այլ կառոյցների տեղակալների հետ հանդիպման ժամանակ ասել է Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին: Տեղեկացնում է խորհրդարանի պաշտօնական կայքը:

Անդրադառնալով ԱՄՆ-ի՝ Իսլ. յեղափոխութեան պահակազօրի «օտարերկրեայ ահաբեկչական կազմակերպութիւն» ճանաչելու մասին որոշմանը, խորհրդարանի նախագահը նշել է, որ այն ազգային համախմբման պատճառ է դարձել:

«Ամերիկացիների անմիտ քայլը ազգային համախմբման եւ միասնականութեան պատճառ դարձաւ: Նրանք այլ նպատակ էին հետապնդում, որը, սակայն չստացւեց»,- ասել է դոկտ. Լարջանին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։