Հա

Քաղաքական

16/04/2019 - 14:25

Զարիֆը հանդիպել է նախագահ Ասադի հետ

Դամասկոսում գտնւող ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշշար Ասադի հետ:

«alikonline.ir» - Դամասկոսում գտնւող ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշշար Ասադի հետ: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ յարաբերութիւններին, տարածաշրջանային իրադարձութիւններին եւ սիրիական ճգնաժամի քաղաքական կարգաւորմանը ուղղւած, Աստանայի գործընթացին վերաբերող թեմաներ:

Յիշեցնենք, որ Զարիֆը Սիրիա է այցելել նախագահ Ասադի հրաւէրով: Այցի ընթացքում նա կը հանդիպի նաեւ Սիրիայի վարչապետ Իմադ Խամիսի եւ ԱԳ նախարար Վալիդ Մուալլէմի հետ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։