Հա

Քաղաքական

20/04/2019 - 12:10

«Ջրհեղեղից անհրաժեշտ հետեւութիւններ անել է հարկաւոր». նախագահը՝ Լորեստանում

Լորեստան նահանգ այցելած Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին մասնկացել է նահանգի ճգնաժամային յանձնաժողովի յատուկ նիստին:

«alikonline.ir» - Լորեստան նահանգ այցելած Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին մասնկացել է նահանգի ճգնաժամային յանձնաժողովի յատուկ նիստին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Անդրադառնալով ջրհեղեղին, դրա պատճառած մարդկային կորուստներին եւ վնասներին, նախագահը կարեւորել է արտակարգ իրավիճակներին դիմակայելու նպատակով, մշտական պատրաստւածութեան անհրաժեշտութիւնը, ընդգծելով, որ ջրհեղեղից անհրաժեշտ հետեւութիւններ անել է հարկաւոր:

«Ջրհեղեղից տուժած շէնք-շինութիւնների հիմնական մասը կառուցւել էր գետերի, գետառների եւ ջրատարների անմիջական ափին: Սա անթոյլատրելի երեւոյթ է, որից անհրաժեշտ հետեւութիւններ անել է հարկաւոր»,- ասել է նախագահը:

Դոկտ. Ռոհանին յատուկ կարեւորել է արտակարգ իրավիճակներին դիմակայելու նպատակով ժողովրդի գիտելիքների եւ պատրաստւածութեան մակարդակի բարձրացումը. «Ժողովուրդը պէտք է իմանայ, որ ջրհեղեղի կամ այլ արտակարգ իրավիճակների դէպքում, ինչպէս է պէտք վարւել: Դէպքին յաջորդած առաջին կէս ժամը չափազանց կարեւոր է մարդկանց կեանքը եւ ունեցւածքը փրկելու համար: Հնարաւոր է, որ այդ կէս ժամւայ ընթցաքում հնարւոր չլինի օգնութեան հասնել: Մարդիկ պէտք է իմանան, թէ ինչպէս է պէտք վարւել այդ ժամանակահատւածում»,- նշել է նա:

Նախագահը նշել է, որ վնասւած ենթակառուցւածքների վերականգնման, գործում կառավարութեան ձեռնարկած քայլերն իրենց ծաւալով աննախադէպ են եղել անգամ միջազգային մակարդակով:

«Լորեստանում հոսանքազրկւել էր 1145 գիւղ: Այժմ միայն 3 գիւղ է հոսանքազրկւած: 961 գիւղում խափանւել էր ջրամատակարարումը: Հիմա միայն 3 գիւղ է զրկւած ջրամատակարարումից: Սա աննախադէպ ցուցանիշ է: Մինչդեռ, ԱՄՆ-ում ջրհեղեղների կամ փոթորիկներից մէկ տարի յետոյ անգամ հոսանքամատակարարումն ու ջրամատակարարումը չի վերականգնւում»,- ասել է նա:

Դոկտ. Ռոհանին կարեւորել է վնասների չափերի եւ ծաւալների հնարաւորինս սեղմ ժամկէտներում գնահատումը եւ ջրհեղեղից տուժածների բնակարանների վերակառուցումը:

«Մրադկանց բնակարանների վերակառուցումը մեր առաջնային խնդիրն է: Մինչ այդ մարդիկ պէտք է հանգիստ պայմաններում լինեն»,- նշել է նախագահը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։