Հա

Քաղաքական

23/04/2019 - 11:40

«Կառավարութիւնը պարտաւոր է համարժէք եւ համաչափ պատասխան քայլեր ձեռնարկի ԱՄՆ գործողութիւնների դէմ». Խորհրդարանի որոշումը

Իսլ. խորհրդարանն իր այսօրւայ նիստի ընթացքում հաւանութեան է արժանացրել Օրէնսդրական նախաձառնութեան այն կէտերը, որոնք կառավարութեանը պարտաւորեցնում են համարժէք պատասխան քայլեր ձեռնարկել ԱՄՆ գործողութիւնների դէմ:

«alikonline.ir»- Իսլ. խորհրդարանն իր այսօրւայ նիստի ընթացքում հաւանութեան է արժանացրել Օրէնսդրական նախաձառնութեան այն կէտերը, որոնք կառավարութեանը պարտաւորեցնում են համարժէք պատասխան քայլեր ձեռնարկել ԱՄՆ գործողութիւնների դէմ: Տեղեկացնում է ԻՍՆԱ-ն:

Պատգամաւորներն այսօր քննարկել են ԱՄՆ-ի՝ Իսլ. յեղափոխութեան պահակազօրի «օտարերկրեայ ահաբեկչական կազմակերպութիւն» ճանաչելու մասին որոշմանը հակազդելու մասին օրէնսդրական նախաձեռնութիւնը:

Ձայների 168 կողմ, 6 դէմ, 8 ձեռնպահ յարաբերակցութեամբ, նրանք հաւանութեան են արժանացրել օրէնքի նախագծի երկրորդ կէտը, որը կառավարութեանը պարտաւորեցնում է ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի որոշումների շրջանակում, համարժէք եւ համաչափ քայլեր ձեռնարկել ԱՄՆ ԶՈՒ-ի ահաբեկչական բնոյթի այն գործողութիւնների դէմ, որոնք անմիջականօրէն վտանգում են Իրանի շահերը:

Պատգամաւորները հաստատել են նաեւ նոյն օրէնքի նախագծի երրորդ կէտը, որը Կառավարութեանը եւ երկրի ԶՈՒ-ին պարտաւորեցնում է քայլեր ձեռնարկել, որոնք կը չէզոքացնեն Իրանի շահերի դէմ ԱՄՆ ԶՈՒ-ի ձեռնարկած ցանկացած նախաձեռնութիւն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։