Հա

Քաղաքական

04/05/2019 - 12:00

«ԱՄՆ-ն ձգտում է սահամանափակել մեր արտարժոյթային պահուստները». Հանրապետութեան նախագահ

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ մայիսի 4-ին մասնակցել է ուսուցչի օրւայ կապակցութեամբ կազմակերպւած հանդիսաւոր միջոցառմանը:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ մայիսի 4-ին մասնակցել է ուսուցչի օրւայ կապակցութեամբ կազմակերպւած հանդիսաւոր միջոցառմանը: Փոխանցում է ԻՌՆԱ-ն:

Իր ելոյթում նախագահն ի թիւս այլ հարցերի անդրադարձել է նաեւ ԱՄՆ-ի՝ Իրանի դէմ սահմանած անօրինական պատժամիջոցներին եւ Իրանի վրայ առաւելագոյն ճնշում գործադրելու Սպիտակ տան մտադրութեանը:

Նա նշել է, որ ԱՄՆ փորձում է զրոյականի հասցնել իրանական նաւթի արտահանումը, այդ կերպ նւազագոյնի հասցնելով երկրի արտարժոյթային եկամուտները:

«ԱՄՆ-ն ձգտում է սահմանափակել մեր արտարժոյթների պահուստները: Նրանք չեն կարողանում հանդուրժել անկախ, հզօր, տարածաշրջանային ու միջազգային ազդեցութիւն ունեցող Իրանի Իսլամական Հանրապետութեանը: Նրանց համար ցանկալի տարբերակը 40-50 տարի առաջւայ նմանւող Իրանն է: Նրանք պատրաստ են օգնելու մեզ, միայն, եթէ, մենք յանձնւենք»,- ասել է նախագահը՝ նշելով, որ ամերիկացիների այդ մտադրութեան չէզոքացման լաւագոյն տարբերակը երկրի արտարժոյթային եկամուտների բարձրացումը եւ, միաժամանակ, դրանցից երկրի տնտեսութեան կախւածութեան նւազեցումն է:

Դոկտ. Ռոհանին մէկ անգամ եւս շեշտել է, որ ի հեճուկս ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների, Իրանը կը շարունակի իր նաւթի արտահանումը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։