Հա

Քաղաքական

04/05/2019 - 14:20

«Իրանի նաւթի արտահանումը զրոյի հասցնելու ԱՄՆ նախաձեռնութիւնը ձախողման է դատապարտւած». պաշտպանութեան նախարար

Պաշտպանութեան նախարար, գեներալ-մայոր Ամիր Հաթամին անդրադարձել է վերջին շրջանում ԱՄՆ-ի՝ հակաիրանական նախաձեռոնութիւններին, մասնաւորապէս՝ Իրանի նաւթի արտահանումը զրոյի հասցնելու մտադրութեանը: Նա նշել է, որ այդ նախաձեռոնութիւնը ձախողման է դատապարտւած:

«alikonline.ir» - Պաշտպանութեան նախարար, գեներալ-մայոր Ամիր Հաթամին անդրադարձել է վերջին շրջանում ԱՄՆ-ի՝ հակաիրանական նախաձեռոնութիւններին, մասնաւորապէս՝ Իրանի նաւթի արտահանումը զրոյի հասցնելու մտադրութեանը: Նա նշել է, որ այդ նախաձեռոնութիւնը ձախողման է դատապարտւած: Փոխանցում է ԻՌՆԱ-ն:

Անդրադառնալով ԱՄՆ-ի՝ Իսլ. յեղափոխութեան պահակազօրին օտարերկրեայ ահաբեկչական կազմակերպութիւն ճանաչելու մասին որոշմանը, Իրանի պաշտպանական գերատեսչութեան ղեկավարը նշել է, որ Պահակազօրը մշտապէս համարւել է Արեւմտեան Ասիայի տարածաշրջանում ահաբեկչութեան դէմ պայքարի առաջամարտիկն ու դրօշակակիրը:

Իսկ ինչ վերաբերում է Իրանի նաւթի արտահանման դէմ սահմանւած ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին, եւ դրա արտահանումը զրոյացնելու այդ երկրի մտադրութեանը, բարձրաստիճան զինւորականը նշել է, որ դրա նպատակն Իրանի դէմ առաւելագոյն ճնշում բանեցնելն ու սեփական կաքմն ու ցանկութիւնները թելադրելն է:

Գեներալ Հաթամին վստահեցրել է, որ ԱՄՆ-ի այս մտադրութիւնը կը ձախողւի, եւ յիշեցրել է, որ ամենատարբեր ոլորտներում, այդ թւում՝ պաշտպանութեան ոլորտում, երկրի կարեւորագոյն եւ ակնառու նւաճումները գոյացել են հէնց նմանօրինակ բարդ եւ դժւարին պայմաններում:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։