Հա

Քաղաքական

05/05/2019 - 14:30

«ԱՄՆ-ի նպատակը միջազգային խառնաշփոթ առաջացնելն է». դոկտ. Լարիջանի

Իրանի դէմ իրարյաջորդ արկածախնդութիւնների միջոցով, ամերիկացի պաշտօնեաները նպատակ ունեն միջազգային խառնաշփոթ առաջացնել: Իսլ. խորհրդարանի այսօրւայ նիստի ժամանակ նման կարծիք է յայտնել խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին:

«alikonline.ir» - Իրանի դէմ իրարյաջորդ արկածախնդութիւնների միջոցով, ամերիկացի պաշտօնեաները նպատակ ունեն միջազգային խառնաշփոթ առաջացնել: Իսլ. խորհրդարանի այսօրւայ նիստի ժամանակ նման կարծիք է յայտնել խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Անդրադառնալով վերջին շրջանում Իրանի դէմ ԱՄՆ իշխանութիւնների տարբեր նախաձեռնութիւններին, դոկտ. Լարիջանին ասել է. « Իրանի դէմ իրարյաջորդ արկածախնդութիւնների միջոցով, ամերիկացի պաշտօնեաները նպատակ ունեն միջազգային խառնաշփոթ առաջացնել: Իսլ. յեղափոխութեան պահակազօրի դէմ անօրինական որոշումից յետոյ, որոշեցին զրոյի իջեցնել իրանական նաւթի արտահանումը, որն, ի դէպ, չի ստացւի, իսկ հիմա էլ փորձում են խոչընդոտել Միջուկային համապարփակ համաձայնագրի շրջանակում, Իրանի հետ այլ երկրների համագործակցութիւնը: Այս բոլորը նրանց մտագարութեան ապացոյցն է»:

Ըստ նրա՝ այնպիսի տպաւորութիւն է, որ թւում է, թէ ԱՄՆ վարչակազմի անմիտ քայլերի եւ նախաձեռնութիւնների վերջը չի երեւում. «Քաղաքականութեամբ զբաղւելու փոխարէն, նրանք հոգեբանական պատերազմով են զբաղւած»,- ասել է Խորհրդարանի նախագահը՝ յաւելելով, որ նրանց թւում է, թէ նման քայլերով կարող են Իրանում ինչ-որ խնդիրներ ստեղծել, սկայան, հերթական ձախողումը նրանց աւելի ջղաձիգ է դարձնում եւ Իրանի հետ կապւած, նոր արկածախնդրութիւնների է մղում:

Դոկտ. Լարիջանին նշել է, որ անսալով Իսլ. յեղափոխութեան առաջնորդի ցուցմունքներին, այս հակամարտութեան հանգուցալուծման գործում վճռորոշ է լինելու միասնականութեան եւ միակամութեան պահպանումն ու գլխաւոր նպատակի վրայ կենտրոնացումը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։