Հա

Քաղաքական

05/05/2019 - 14:40

«Ոմանք, ԱՄՆ-ին հակամարտութեան մէջ ներքաշելու նպատակով դաւադրութիւն են կազմակերպել». Զարիֆը՝ «Al Jazeera»-ի հետ զրոյցում

«Al Jazeera» հեռուստաալիքի հետ զրոյցում, ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն անդրադարձել է ԱՄՆ-ի՝ Իրանի դէմ գործադրւող պատժամիջոցներին, դրանք բնութագրելով որպէս «տնտեսական ահաբեկչութիւն»:

«alikonline.ir» - «Al Jazeera» հեռուստաալիքի հետ զրոյցում, ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն անդրադարձել է ԱՄՆ-ի՝ Իրանի դէմ գործադրւող պատժամիջոցներին, դրանք բնութագրելով որպէս «տնտեսական ահաբեկչութիւն»:

Ըստ նրա՝ այդ կերպ ԱՄՆ-ն փորձում է իրանին ստիպել փոխելու իր քաղաքականութիւնը. «Սա նոյն գործելաոճն է, որն ԱՄՆ-ն կիրառել է վերջին 40 տարիների ընթացքում, եւ, յատկապէս, Դոնալդ Թրամփի նախագահութեան օրօք, երբ նա խախտել է Բարաք Օբամայի ստանձնած պարտաւորութիւնները»,- ասել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը՝ յաւելելով, որ պատժամիջոցներն անհրաժեշտ արդիւնքը չեն ունենալու, եւ Իրանն իր գործընկերների հետ սեփական շահերը պաշտպանելու տարբեր միջոցներ է գտնելու:

Անդրադառնալով Սպիտակ տան որդեգրած արտաքին քաղաքականութեանը, Զարիֆը նշել է, որ դա ոչ թէ ԱՄՆ-ի, այլ, ուրիշների, եւ յատկապէս Իսրայէլի շահերին է ծառայում:

«Ոմանք, ԱՄՆ-ին եւ այդ երկրի նախագահին աղէտալի հակամարտութեան մէջ ներքաշելու նպատակով դաւադրութիւն են կազմակերպել: Բայց, ցաւօք, այդ երկրները ստիպւած են լինելու կրել սեփական գործողութիւնների հետեւանքները»,- ընդգծել է Իրանի ԱԳՆ ղեկավարը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։