Հա

Քաղաքական

08/05/2019 - 08:30

Իրանն այսօր պաշտօնապէս կը յայտարարի Միջուկային գործարքով ստանձնած իր պարտաւորութիւնների նւազեցման մասին

Իրանն այսօր պաշտօնապէս կը յայտարարի Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած իր պարտաւորութիւնների նւազեցման մասին:

«alikonline.ir» - Իրանն այսօր պաշտօնապէս կը յայտարարի Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած իր պարտաւորութիւնների նւազեցման մասին: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Այս մասին քաղաքական հարցերով ԱԳՆ տեղակալ Աբբաս Արաղչին պաշտօնապէս կը տեղեկացնի Իրանում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի եւ Չինաստանի դեսպաններին:

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին էլ իր հերթին նամակներ կը յղի յիշեալ երկրների ղեկավարներին, իսկ ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն էլ Իրանի նախաձեռնած միջոցառումների տեխնիկական եւ իրաւական կողմերի մասին նամակով կը տեղակցնի ԵՄ արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով գերագոյն յանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին:

Քաղաքական բովանդակութեան այս նամակները գրանցւելու են որպէս Միջուկային համապարփակ համաձայնագրի համատեղ յանձնաժողովի գաղտնի փաստաթուղթ եւ հրապարակման ենթակայ չեն լինելու:

Նշենք, որ սա պատասխան քայլ է, Միջուկային համապարփակ համաձայնագրից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուն եւ եւրոպական կողմի կողմից, իր ստանձնած պարատւորութիւնները լիարժէքօրէն եւ ամբողջովին չկատարելուն:

Իրանի միջոցառումները հիմնւած են լինելու համաձայանգրի 26-րդ, 36-րդեւ 37-րդ կէտերի վրայ:

26-րդ կէտում նշւած է, որ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն պարատաւորւում են հարաժարւել միջուկային գործունէութեան պատճառով, Իրանի դէմ նոր պատժամիջոցների սահմանումից, եւ ՄԱԿ-ի ԱԽ-ում նոր բանաձեւի ընդունումից: 36-րդ կէտի համաձայն, «Իրանը համարում է, որ եթէ Եւրոպական եռեակը (Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւԳերմանիան) չի կատարում իր պարտաւորութիւնները, ապա ինքը կարող է այդ հարցը փոխանցել Միջուկային գործարքը վերահսկող համատեղ յանձնաժողովի քննարկմանը, որը հարցի լուծման համար 15 օր կունենայ։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։