Հա

Քաղաքական

08/05/2019 - 09:20

«Իրանը դուրս չի գայ Միջուկային համաձայնագրից». Զարիֆը՝ Մոսկւայում

Իրանի ապագայ գործողութիւններն ամբողջովին տեղաւորւում են Միջուկային համապարփակ համաձայնագրի շրջանակում, եւ Թեհրանը չի պատրաստւում դուրս գալ համաձայնագրից: Այս մասին երէկ՝ ուշ երեկոյեան Մոսկւայում յայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

«alikonline.ir» - Իրանի ապագայ գործողութիւններն ամբողջովին տեղաւորւում են Միջուկային համապարփակ համաձայնագրի շրջանակում, եւ Թեհրանը չի պատրաստւում դուրս գալ համաձայնագրից: Այս մասին երէկ՝ ուշ երեկոյեան Մոսկւայում յայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«Իրանի գործողութիւններն ամբողջովին տեղաւորւում են համաձայնագրի շրջանակում: Սա համաձայնագրի միւս կողմերին հնարաւորութիւն է ընձեռում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, այլ ոչ թէ պարզապէս հանդէս գալ յայտարարութեամբ»,- ասել է նա՝ յաւելելով, որ համաձայնագրի 26-րդ եւ 36-րդ կէտերը Իրանին եւ միւս երկրներին հնարաւորութիւն են տալիս, մասամբ կամ ամբողջովին չկատարել ստանձանծ պարտաւորութիւնները, եթէ միւս կողմը չի կատարում իր պարտաւորութիւնները:

ԱԳՆ ղեկավարն անդրադառնալով վերջին մէկ տարւայ ընթացքում Միջուկային համապարփակ համաձայնագրի հետ կապւած ԱՄՆ գործողութիւններին, նշել է, որ դրանք ակնյայտօրէն վկայում են այն մասին, որ Վաշինգտոնը ցանկանում է կասեցնել համաձայնագրի իրագործումը:

«Այս ընթացքում, Իրանի Իսլամական Հանրապետութիւնը գիտակցելով ԱՄՆ-ի այս քաղաքականութիւնը ցուցաբերել է զսպւածութիւն եւ ռազմավարական համբերատարութիւն: Ցաւօք, ԵՄ-ն եւ միջազգային հանրութեան միւս անդամները չկարողացան դիմակայել ԱՄՆ ճնշումներին, եւ Իրանը յարմար նկատեց ժամանակւորապէս դադարեցնել Միջուկային համաձայնագրով ստանձնած իր պարտաւորութիւնների որոշ մասի իրագործումը»,- ասել է Զարիֆը:

Ինչ վերաբերում է Մոսկւա կատարած այցի նպատակներին, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը նշել է, որ Սերգէյ Լաւրովի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալու են հէնց այդ թեմաներին եւ քննարկելու են երկկողմ յարաբերութիւններին, տարածաշրջանային եւ միջազգային իրադարձութիւններին վերաբերող հարցեր:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։