Հա

Քաղաքական

08/05/2019 - 11:00

«Իրանն այսօրւանից կասեցնում է Միջուկային գործարքով ստանձնած իր որոշ պարտաւորութիւնների իրագործումը». Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի յայտարարութիւնը

Քիչ առաջ Իրանի Ազգային անվտանգութեան գերագոյն խորհուրդը հանդէս է եկել Միջուկային համապարփակ համաձայնագրի կողմ միւս երկրներին ուղղւած յայտարարութեամբ, նշելով որ այսօր՝ մայիսի 8-ից սկսեալ Թեհրանը կասեցնում է համաձայնագրով ստանձնած իր որոշ պարտաւորութիւնների իրագործումը:

«alikonline.ir» - Քիչ առաջ Իրանի Ազգային անվտանգութեան գերագոյն խորհուրդը հանդէս է եկել Միջուկային համապարփակ համաձայնագրի կողմ միւս երկրներին ուղղւած յայտարարութեամբ, նշելով որ այսօր՝ մայիսի 8-ից սկսեալ Թեհրանը կասեցնում է համաձայնագրով ստանձնած իր որոշ պարտաւորութիւնների իրագործումը: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Հաղորդագրութեան մէջ նշւած է, որ անցեալ տարւայ ընթացքում, այն բանից յետոյ, երբ ԱՄՆ-ն միակողմանիօրէն դուրս եկաւ գործարքից եւ խախտեց ՄԱԿ-ի անվտանգութեան խորհրդի ընդունած որոշումները, Իրանն առաւելագոյն զսպւածութիւն ցուցաբերեց եւ համաձայանգրի միւս կողմերի պահանջով, նրանց զգալի հնարաւորութիւն եւ ժամանակ տւեց:

«Իրանի ժողովրդի անվտանգութիւնն ու ազգային շահերը պաշտպանելու, եւ Միջուկային գործարքի 26-րդ եւ 36-րդ յօդւածներով ամրագրւած իր իրաւունքների իրականացման համար, Իրանի Իսլամական Հանրապետութիւնն այսօր՝ մայիսի 8-ից սկսեալ կասեցնում է պայմանագրում նախատեսւած իր որոշ պարտաւորութիւնների իրագործումը»,- մասնաւորապէս ասւած է հաղորդագրութիւնում:

Ստանձնած պարատաւորութիւնները լիարժէքօրէն կատարելու համար, Իրանը համաձայնագրի միւս կողմերի համար 60 օրեայ ժամկէտ է ճշտել, ընդգծելով, որ այն պահից, երբ Իրանի պահանջները կատարւեն, Թեհրանը համաչափօրէն կը վերսկսի կասեցւած պարտաւորութիւնների իրագործումը: Հակառակ դէպքում, Իրանը փուլ առ փուլ կը կասեցնի իր ստանձնած միւս պարտաւորութիւնների կատարումը եւս:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։