Հա

Քաղաքական

08/05/2019 - 11:30

Իրանը դադարեցնում է ծանր ջրի վաճառքն ու հարստացած ուրանի փոխանակումը

Իրանն այսօրւանից սկսեալ դադարեցնում է ծանր ջրի վաճառքն ու հարստացած ուրանի փոխանակումը: Այս մասին, այսօր՝ մայիսի 8-ին կառավարութեան նիստի ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Իրանն այսօրւանից սկսեալ դադարեցնում է ծանր ջրի վաճառքն ու հարստացած ուրանի փոխանակումը: Այս մասին, այսօր՝ մայիսի 8-ին կառավարութեան նիստի ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին: Փոխանցում է ԻՌՆԱ-ն:

Անդրադառնալով Իրանի՝ Միջուկային համապարփակ համաձայնագրով իր ստանձնած պարտաւորութիւնների որոշ մասի իրագործման կասեցման մասին Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի որոշմանը եւ համաձայնագրի միւս կողմերի (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Չինաստան) ղեկավարներին ուղղւած իր նամակներին, նախագահն ասել է. «Այս նամակներում, մենք յայտարարել ենք, որ մէկ տարի շարունակ անսալով ձեր խորհուրդներին, ռազմավարական համբերութիւն ենք ցուցաբերել: Մենք մէկ տարի զսպւածութիւն ցուցաբերեցինք, իրագործելով մեր ստանձնած պարտաւորութիւնները, սակայն, այսօրւանից սկսեալ դադարեցնում ենք ծանր ջրի վաճառքն ու հարստացած ուրանի փոխանակումը»:

Դոկտ. Ռոհանին յատուկ ընդգծել է, որ Իրանը դուրս չի գալիս Միջուկային համապարփակ համաձայնագրից, այլ, ընդամենը, ժամանակաւորապէս դադարեցնում է համաձայնագրով նախատեսւած իր որոշ գործողութիւնները:

«Նրանք 60 օր ժամանակ ունեն: Եթէ մենք համոզւենք, որ կարող են ապահովել մեր շահերը, մասնաւորապէս ֆինանսաբանկային եւ նաւթի արտահանման ոլորտներում, մենք կը վերադառնանք մինչ մայիսի 8-ի պայմաններին: Հակառակ դէպքում, յաջորդ քայլերը կը ձեռնարկենք»,- յստակեցերլ է Հանրապետութեան նախագահը:

Նշենք, որ Միջուկային համաձայնագրով նախատեսւած էր, որ Իրանի ծանր ջրի պաշարները չպէտք է գերազանցեն 130 տոննան, իսկ հարստացւած ուրանինը՝ 300 կգ.-ը: Ծանր ջրի պաշարների աւելցուկն Իրանը վաճառում էր, իսկ հարստացած ուրանինը՝ փոխանակում դեղին կարկանդակի հետ՝ կոնցենտրատ, որը ստանում են ուրանի հանքաքարը մշակելու ընթացքում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։