Հա

Քաղաքական

08/05/2019 - 12:30

«Իրավիճակը փրկելու համար կայ փակւող մի պատուհան». Զարիֆը՝ Միջուկային գործարքի միւս կողմերին

ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը «Twitter»-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Իրանի՝ Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած իր որոշ գործողութիւնների կասեցման մասին որոշմանը:

«alikonline.ir» - ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը «Twitter»-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Իրանի՝ Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած իր որոշ գործողութիւնների կասեցման մասին որոշմանը:

«2018 թւականի մայիսի 8-ին ԱՄՆ-ն դուրս եկաւ Միջուկային գործարքից, խախտեց ՄԱԿ-ի ԱԽ-ի 2231 բանաձեւը, եւ փորձեց միւսներին, այդ թւում՝ եւրոպական երեք երկրներին ստիպել նման կերպ վարւել: Մէկ տարի համբերութիւնից յետոյ, Իրանը դադարեցրեց այն գործողութիւնները, որոնց իրականացումն անհնար էր դարձրել ԱՄՆ-ն:

Իրավիճակը փրկելու համար, համաձայնագրում մնացած միւս 5 երկրները ունեն փակւող մի պատուհան»,- գրել է Իրանի ԱԳՆ ղեկավարը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։