Հա

Քաղաքական

08/05/2019 - 14:40

«Միջազգային հանրութեան հերթն է կատարելու իր պարտաւորութիւնները». Զարիֆը՝ Մոսկւայում

Այժմ արդէն միջազգային հանրութեան հերթն է կատարելու իր պարտաւորութիւնները: Այս մասին, այսօր՝ մայիսի 8-ին Մոսկւայում Իրանի դեսպանատանը կայացած միջոցառման ժամանակ յայտարարել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

«alikonline.ir» - Այժմ արդէն միջազգային հանրութեան հերթն է կատարելու իր պարտաւորութիւնները: Այս մասին, այսօր՝ մայիսի 8-ին Մոսկւայում Իրանի դեսպանատանը կայացած միջոցառման ժամանակ յայտարարել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«Անցեալ մէկ տարւայ ընթացքում Իրանը, ԱՄՆ-ի՝ Միջուկային համապարփակ համաձայանգիրը չեղարկելուն ուղղւած քայլերի նկատմամբ ռազմավարական համբերութիւն ցուցաբերեց, փաստելով, որ իրագործում է իր ստանձնած պարտաւորութիւնները: Մենք ապացուցեցինք, որ հինաւորց երկիր ենք, որը շատ համբերատար է, սակայն պատրաստ ենք պայքարել մեր իրաւունքների իրականացման համար: Այժմ արդէն միջազգային հանրութեան հերթն է կատարելու իր պարտաւորութիւնները»,- ասել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։