Հա

Քաղաքական

09/05/2019 - 11:00

«Նախապատւութիւնը տրւում է երկրի շահերին». ԱԳՆ տեղակալը՝ Միջուկային գործարքի մասին

«Բնական է, որ Իրանը մտադիր չէ լարւածութիւն եւ հակամարտութիւն ստեղծել, բայց մեզ համար կարեւորն ազգային շահերը ապահովումն է: Միջուկային համապարփակ համաձայնագրի հետ կապւած մենք չունենք որեւէ նախապաշարում»:

«alikonline.ir» - «Բնական է, որ Իրանը մտադիր չէ լարւածութիւն եւ հակամարտութիւն ստեղծել, բայց մեզ համար կարեւորն ազգային շահերը ապահովումն է: Միջուկային համապարփակ համաձայնագրի հետ կապւած մենք չունենք որեւէ նախապաշարում»: Այս մասին Իրանի հեռուստաընկերութեան երկրորդ ալիքի լրատւական ծառայութեան հետ զրոյցում ասել է քաղաքական հարցերով ԱԳՆ տեղակալ Աբբաս Արաղչին:

«Իրանի Իսլամական Հանրապետութեան կարմիր գիծը ՄԱԿ-ի ԱԽ-ում միջուկային հիմնահարցի վերաարծարծումն է, եւ պատժամիջոցների վերականգնումը»,- յստակեցրել է իրանցի աւագ դիւանագէտը, յաւելելով. «Եթէ առաջիկայ 60 օրւայ ընթացքում 4+1-ը (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Չինաստան-ԽՄԲ.) միջուկային հարցը վերարծարծի ՄԱԿ-ի ԱԽ-ում, կամ վերականգնւեն սառեցւած պատժամիջոցները, ապա Միջուկային համապարփակ համաձայնագիրն ամբողջովին կը վերանայ, եւ միւս կողմն Իրանի Իսլամական Հանրապետութեան կտրուկ եւ ամուր պատասխանը կը ստանայ»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։