Հա

Քաղաքական

13/05/2019 - 08:40

Հանրապետութեան նախագահ. «Գիտենք, որ ժողովուրդը ապրում է ծանր պայմաններում»

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին, իր երախտագիտութիւնն է յայտնել բոլոր նախարարներին եւ պետական աշխատակիցներին եւ նրանց ընտանիքների անվերապահ ներդրման եւ աշխատանքի համար, որն ի կատար է ածւում յանուն երկրի զարգացմանը, եւ շեշտել է, որ բոլոր պետական աշխատակիցները համընդանուր եւ անկոտրուն կամքով ցանկանում են ծառայել երկրին:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին, իր երախտագիտութիւնն է յայտնել բոլոր նախարարներին եւ պետական աշխատակիցներին եւ նրանց ընտանիքների անվերապահ ներդրման եւ աշխատանքի համար, որն ի կատար է ածւում յանուն երկրի զարգացմանը, եւ շեշտել է, որ բոլոր պետական աշխատակիցները համընդանուր եւ անկոտրուն կամքով ցանկանում են ծառայել երկրին: Այս մասին նա յայտարարել է, երէկ՝ մայիսի 12-ին, պետական պաշտօնեաների եւ նրանց ընտանիքների հետ հանդիպման ժամանակ: Հաղորդում է ԻՍՆԱ-ն:

«Ոչ ներքին եւ ոչ էլ արտաքին ճնշումներն ու դաւադրութիւնները չեն կարող կոտրել երկրի պատասխանատուների ծառայողական կամքը»,- յայտնել է Հանրապետութեան նախագահը յաւելելով, որ պետութիւնը պատասխանատու է ժողովրդի բարեկեցութեան հարցում եւ չնայած ճգնաժամային պայմաններին փորձեցինք լաւագոյն կերպով ծառայել ժողովրդին:

«Մենք գիտենք այսօր ժողովուրդը ապրում են ծանր պայմաններում եւ անհրաժեշտ է բոլոր ուժերը ներդնել յանուն ժողովրդի»,- ասել է Նախագահը աւելացնելով որ՝ Իրանի մեծ ժողովուրդը պատմութեան բոլոր հանգրւաններում, յատկապէս այս օրերին, երբ Իրանի թշնամիները հակամարդկային եւ հակաօրինական քայլեր են ձեռնարկել, ի հեճուկս ԱՄՆ-ի, ի ցոյց է դրել դիմակայելու իր կամքը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։