Հա

Քաղաքական

13/05/2019 - 11:00

Իրանը արձագանգել է Օմանում տեղի ունեցած միջադէպերին

Կիրակի Օմանում տեղի ունեցած միջադէպերը մտահոգիչ եւ ցաւալի են»,- այս մասին յայտարարել է ԱԳ նախարարութեան մամլոյ խօսնակ Սէյէդ Աբբաս Մուսաւին արձագանգելով Օմանում Միացեալ Էմիրութիւնների նաւերի հրկիզման միջադէպին:

«alikonline.ir» - Կիրակի Օմանում տեղի ունեցած միջադէպերը մտահոգիչ եւ ցաւալի են»,- այս մասին յայտարարել է ԱԳ նախարարութեան մամլոյ խօսնակ Սէյէդ Աբբաս Մուսաւին արձագանգելով Օմանում Միացեալ Էմիրութիւնների նաւերի հրկիզման միջադէպին: Հաղորդում է ԻՍՆԱ-ն

ԱԳ նախարարութեան մամլոյ խօսնակը մտահոգութիւն յայտնելով միջադէպի կապակցութեամբ՝ անհրաժեշտութիւն համարեց դէպքի մանրամասնութիւնների պարզելը:

«Նման միջադէպերը խաթարում են ծովային փոխադրումների անվտանգութիւնը, որի հետեւանքը տարածաշրջանում անկայունութեան պատճառ կարող է դառնալ»,- յայտարարել է Սէյէդ Աբբաս Մուսաւին նախազգուշացնելով՝ արտաքին գործօններին զերծ մնալ տարածաշրջանում անկայունութեան նպատակ հետապնդող դաւադրութիւններից:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։