Հա

Քաղաքական

13/05/2019 - 15:00

Իրանում՝ Ֆրանսիայի դեսպանը հանդիպել է Հայաստանի Հանրապետութեան դեսպանին. ԲԱՐՋԱՄԸ եւ ԵՒՐԱՍԻԱՆ ուշադրութեան կենտրոնում

ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը հանդիպել է Իրանում Ֆրանսիայի դեսպան Ֆիլիպ Թիբուին:

«ԱԼԻՔ» - ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը հանդիպել է Իրանում Ֆրանսիայի դեսպան Ֆիլիպ Թիբուին: Այս մասին է տեղեկացնում է ՀՀ դեսպանութեան թելեգրամային լրահոսը յաւելելով, որ հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ դեսպանութեան շէնքում:

Ֆրանսիայի դեսպանը հանդիպման ընթացքում  ընդգծւած խօսել է Ֆրանսիայի համար ԲԱՐՋԱՄ-ի կարեւորութեան մասին եւ նշել, որ բոլոր կողմերը  լաւագոյնս գիտակցում են   այն պահպանելու անհրաժեշտութիւնը:

Ֆիլիպ Թիբուն հանդիպմանն իր մտահոգութիւնն է յայտնել   վերջին շրջանում արւած իրանական կողմի յայտարարութիւնների կապակցութեամբ, որով Թեհրանը  յայտնել է ԲԱՐՋԱՄ-ից փուլային ձեւաչափով նահանջելու, ապա հրաժարւելու իր մտայնութեան մասին:

Նոյն հաղորդման համաձայն՝ հանդիպմանը կողմերը քննարկել են Իրան-Հայաստան երկկողմ յարաբերութիւնների, ինչպէս նաեւ հայկական կողմի համար այդ կապերի ընդլայնման  կարեւորութեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։