Հա

Քաղաքական

14/05/2019 - 09:00

«Իրանը մշտապէս խորհրդակցում է իր հնդիկ գործընկերների հետ». Զարիֆը՝ Նիւ Դելիում

Երկկողմ յարաբերութիւնների մասին բանակցելու նպատակով, ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը երէկ՝ ուշ երեկոյեան Հնդկաստան է մեկնել:

«alikonline.ir» - Երկկողմ յարաբերութիւնների մասին բանակցելու նպատակով, ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը երէկ՝ ուշ երեկոյեան Հնդկաստան է մեկնել: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Նիւ Դելիի միջազգային օդանաւակայանում, լրագրողների հետ կայացած ճեպազրոյցի ժամանակ, Իրանի ԱԳՆ ղեկավարն անդրադառնալով երկկողմ յարաբերութիւններին, նշել է, որ Թեհրանը սերտ յարաբերութիւններ ունի Նիւ Դելիի հետ տարբեր ոլորտներում:

«Իրանը մշտապէս խորհրդակցում է իր հնդիկ գործընկերների հետ»,- ասել է նա՝ յաւելելով. «Յատուկ ֆինանսական համակարգ է մշակւել մեր եւ Նիւ Դելի միջեւ, որն օգտագործւել եւ օգտագործւելու է երկկողմ համագործակցութեան համար: Բացի այդ, Հնդկաստանը նաեւ Իրանի Իսլամական Հանրապետութեան խոշորագոյն նաւթային յաճախորդներից մէկն է»: Նշենք, որ Մոհամմադ Ջաւադ Զարիֆն այսօր կը հանդիպի Հնդկաստանի ԱԳ նախարար Սուշմա Սուարաջի հետ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։