Հա

Քաղաքական

14/05/2019 - 11:20

«Սիոնիստական ռեժիմը տարածաշրջանային բոլոր ճգնաժամերի պատճառն է». ԱԳՆ

Պաղեստինի տարածքների բռնազաւթման 71-րդ տարելիցի կապակցութեամբ, Իրանի ԱԳ նախարարութիւնը հանդէս է եկել հաղորդագրութեամբ, նշելով, որ սիոնիստական ռեժիմը տարածաշրջանային բոլոր ճգնաժամերի պատճառն է:

«alikonline.ir» - Պաղեստինի տարածքների բռնազաւթման 71-րդ տարելիցի կապակցութեամբ, Իրանի ԱԳ նախարարութիւնը հանդէս է եկել հաղորդագրութեամբ, նշելով, որ սիոնիստական ռեժիմը տարածաշրջանային բոլոր ճգնաժամերի պատճառն է:

«1948 թւականի մայիսի 14-ին, պաղեստինեան տարածքներն ականատեսը եղան իսլամի եւ աշխարհի պատմութեան ամենաարիւնալի իրադարձութիւններից մէկի: Այդ ժամանակից ի վեր, այդ տարածքների ժողովուրդը խաղաղութեան եւ անվտանգութեան ականատեսը չի եղել: 71 տարի առաջ այս օրը, մի խումբ պատրւակ դարձնելով սեփական ռասիստական, անընդունելի գաղափարները, Պաղեստինի բնիկ ժողովրդին՝ տղամարդկանց ու կանանց, ծերերին ու երիտասարդներին եւ անմեղ երեխաներին սպանդի ենթարկեցին կամ ստիպեցին հեռանալ իրենց տներից: Այդ օրը Պաղեստինի ժողովրդի պատմութեան մէջ յայտնի է, որպէս «Եոմ ալ-նեքբա». աղէտի օր, որը հազարաւոր պաղեստինցիների տեղահանման պատճառը դարձաւ:  «Եոմ ալ-նեքբա»-ում, ԱՄՆ-ի հովանաւորութեամբ, Պաղեստինի տարածքների բռնազաւթմամբ, ծնունդ առաւ սիոնիստական ռեժիմի անունով ոչ լեգիտիմ մի գոյակցութիւն, որը շարունակեց գոյատեւել պատերազմի, յանցագործութեան եւ օկուպացիայի շնորհիւ, եւ այսօր տարածաշրջանային բոլոր ճգնաժամերի պատճառն է, ու միջազգային խաղաղութեան եւ անվտանգութեան գլխաւոր սպառնալիքը: Իրանի Իսլամական Հանրապետութիւնը կրկին հաստատում է իր զօրակցութիւնը Պաղեստինի ժողովրդի իղձերին, եւ մէկ անգամ եւս շեշտում է միջազգային հանրութեան, մասնաւորապէս ՄԱԿ-ի պարտաւորութիւնը՝ Պաղեստին տարածքների եւ սուրբ Երուսաղէմի ծրագրաւորւած բռնազաւթմանը վերջ տալու, այդ տարածաշրջանի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իւրացմանը եւ Երուսաղէմ մայրաքաղաքով Պաղեստինի անկախ պետութեան ձեւաւորմանը նպաստելու գործում: Ակնկալւում է նաեւ, որ Պաղեստինի պատմական տարածքների բռնազաւթումից աւելի քան 7 տասնամեակ յետոյ, միջազգային կառոյցները գործնական քայլեր կը ձեռնարկեն սիորնիստական ռեժիմի օկուպացիային, յանացգործութիւններին եւ բռնութիւններին վերջ տալու համար, եւ անհրաժեշտ պայմաններ կապահովեն պաղեստինցի փախստականների՝ իրենց նախնիների հողեր վերադարձի եւ բոլոր բնակիչների, այդ թւում՝ մուսուլմանների, քրիստոնեաների եւ հրեաների մասնակցութեամբ, այդ տարածքների քաղաքական համակարգը որոշելու համար հանրաքւէի կայացմանը»,- ասւած է ԱԳՆ հաղորդագրութեան մէջ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։