Հա

Քաղաքական

14/05/2019 - 14:15

«Տարածաշրջանում կասկածելի գործողութիւններն ուղղւած են լարւածութեան սրմանը». Զարիֆ

Նիւ Դելի այցելած ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն այսօր՝ մայիսի 14-ին հանդիպել է Հնդկաստանի իր գործընկերոջ Սուշմա Սուարաջի հետ:

«alikonline.ir» - Նիւ Դելի այցելած ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն այսօր՝ մայիսի 14-ին հանդիպել է Հնդկաստանի իր գործընկերոջ Սուշմա Սուարաջի հետ: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Հանդիպման աւարտին, լրագրողների հետ զրոյցում, Զարիֆն անդրադառնալով դրա ընթացքում քննարկւող թեմաներին ասել է. «Այս օրերին, մենք մեր մերձաւոր գործընկերին, այդ թւում՝ Ռուսաստանին ենք ներկայացնում Իրանի Իսլամական Հանրապետութեան դիրքորոշումները: Այսօրւայ հանդիպման ընթացքում էլ հնդկական կողմին ներկայացրեցինք Միջուկային համապարփակ համաձայնագրի հետ կապւած վերջին իրադարձութիւնները, եւ այդ կապակցութեամբ Իրանի ձեռնարկած քայլերը»:

Ըստ նրա՝ միւս կողմերի պէս, Հնդկաստանի ԱԳՆ ղեկավարը եւս շեշտել է, որ Իրանը պէտք է օգտւի Միջուկային գործարքով նախատեսւած իր համար առաւելութիւններից, նշելով, որ այդ կապակցութեամբ անհրաժեշտ է գործնական քայլեր ձեռնարկել:

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը նշել է, որ հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարւել նաեւ վեջին օրերին տարածաշրջանում տեղի ունեցող կասկածելի գործողութիւններին (խօսքը նախօրէին ԱՄԷ Ֆուջայրէ նաւահանգստում չորս նաւթատար առեւտրային նաւի դէմ իրականացւած սաբոտաժի մասին է-ԽՄԲ.):

«Հանդիպման ընթացքում զրուցեցիքն նաեւ տարածաշրջանում կասկածելի գործողութիւնների եւ սաբոտաժի հետ կապւած մտահոգութիւնների մասին, եւ յայտարարեցինք, որ մենք (Իրան-ԽՄԲ.) կանխատեսլ էինք տարածաշրջանում լարւածութեան սրմանն ուղղւած նման գործողութիւնների կազմակերպումը»,- ասել է Զարիֆը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։