Հա

Քաղաքական

14/05/2019 - 14:10

Իրանում ՀՀ դեսպանը Կովկասի ուսումնասիրութիւնների կենտրոնում. «Անհրաժեշտութիւն կայ իրանական փորձագիտական շրջանակներին վերաթարմացնելու տարածաշրջանային արդի գործընթացների մասին նոր տեղեկութիւններով»

Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը Կովկասի ռազմավարական եւ ուսումնասիրութիւնների կենտրոն կատարած այցի ընթացքում կարեւորել է իրանական կողմի փորձագիտական շրջանակներին Կովկասեան վերջին իրադարձութիւններից նոր տեղեկութիւններով վերաթարմացնելու անհրաժեշտութեան փաստը:

«ԱԼԻՔ» - Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը Կովկասի ռազմավարական եւ ուսումնասիրութիւնների կենտրոն կատարած այցի ընթացքում կարեւորել է իրանական կողմի փորձագիտական շրջանակներին Կովկասեան վերջին իրադարձութիւններից նոր տեղեկութիւններով վերաթարմացնելու անհրաժեշտութեան փաստը:

ՀՀ դեսպանն այս մասին իր դիտարկումն է արել «Կովկասի ուսումնասիրութիւնների կենտրոն»-ի տնօրէն Սէյէդ Մեհդի Հոսէյնիի հետ հանդիպման ընթացքում: Նա կարեւորել է երկու երկրների փորձագիտական շրջանակների միջեւ առկայ կապերի ընդլայնումը եւ նշել, որ դա կարող է իր դրական ազդեցութիւնը թողնել նաեւ կողմերի առեւտրա-տնտեսական ոլորտների վրայ:

Այցը տեղի է ունեցել երկուշաբթի, մայիսի 13-ին, որտեղ քննարկումների ընթացքում դեսպան Թումանեանը թւարկել է հայկական կողմին յուզող մի շարք հարցեր, այդ թւում Հայոց Ցեղասպանութիւնը միջազգայնօրէն ճանաչելու անհրաժեշտութեան ու հատուցման, Արցախեան հակամարտութեան կարգաւորման գործընթացի, ինչպէս նաեւ վերջին շրջանում Իրանի դէմ զարգացող խնդիրների եւ տարածաշրջանային այլ հարցեր:

Հանդիպմանը ձեռք է բերւել համաձայնութիւն՝ համատեղ ծրագրերի ու նիստերի կազմակերպման գծով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։