Հա

Քաղաքական

14/05/2019 - 14:40

ԱԳՆ խօսնակը հերքել է Միջուկային գործարքի մասին՝ «Reuters»-ի տեղեկատւութիւնը

ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին հերքել է «Reuters»-ի տարածած լուրը այն մասին, թէ իբր Իրանի՝ Միջուկային համապարփակ համաձայնագրում մնալը պայմանաւորւել է օրեկան 1.5 միլիոն բարել նաւթ արտահանելու հնարաւորութեան հետ:

«alikonline.ir» - ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին հերքել է «Reuters»-ի տարածած լուրը այն մասին, թէ իբր Իրանի՝ Միջուկային համապարփակ համաձայնագրում մնալը պայմանաւորւել է օրեկան 1.5 միլիոն բարել նաւթ արտահանելու հնարաւորութեան հետ: Փոխանցում է ԻՌՆԱ-ն:

Ըստ նրա՝ Նախագահ Ռոհանին Միջուկային գործարքում մնացած միւս երկրների ղեկավարներին ուղղւած նամակում, յստակ ներկայացրել է գործարքի հետ կապւած Իրանի պահանջները:

Մուսաւին ընդգծել է որ տւեալ տեղեկատւութիւնը բացարձակապէս չի համապատասխանում իրականութեանը՝ յաւելելով, որ նմանատիպ հրապարակումները չեն նպաստում ներկայ պայմաններում, լուրջ դիւանագիտութեանն անհրաժեշտ մթնոլորտի ձեւաւորմանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։