Հա

Քաղաքական

15/05/2019 - 09:20

«Երկրի հեղինակութիւնն ու հզօրութիւնը ինքնաբաւութեան մէջ է». Իսլ. յեղափոխութեան առաջնորդ

Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին երէկ՝ մայիսի 14-ին հանդիպել է երկրի գործադիր, օրէնսդիր եւ դատական իշխանութիւնների ղեկավարների, համակարգի բարձրաստիճան պատասխանատուների, տարբեր կառոյցների տնօրէնների, Իսլ. խորհրդարանի պատգամաւորների եւ քաղաքական, հասարակական ու մշակութային ակտիւ գործիչների հետ:

«alikonline.ir» - Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին երէկ՝ մայիսի 14-ին հանդիպել է երկրի գործադիր, օրէնսդիր եւ դատական իշխանութիւնների ղեկավարների, համակարգի բարձրաստիճան պատասխանատուների, տարբեր կառոյցների տնօրէնների, Իսլ. խորհրդարանի պատգամաւորների եւ քաղաքական, հասարակական ու մշակութային ակտիւ գործիչների հետ: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Իսլ. յեղափոխութեան առաջնորդն ընդգծելով, որ տնտեսական խնդիրների եւ դժւարութիւնների լուծումը պէտք է դառնայ իշխանութեան օրակարգի հիմնական կէտերից, նշեց, որ երկրի հեղինակութիւնն ու հզօրութիւնը ինքնաբաւութեան մէջ է, եւ պէտք է երկրի կարեւոր կարիքների ապահովման համար ապաւինենք սեփական ուժերին եւ կարողականութեանը:

Այաթ. Խամենէին ներկայ իրավիճակում երկրի կարեւորագոյն մարտահրաւէրը համարեց տնտեսութեան եւ կենասապահովման հիմնախնդիրը, եւ այդ կապակցութեամբ ժողովրդի, մասնաւորապէս միջին եւ ցածր խաւի համար ստեղծւած դժւարութիւնները եւ ասաց. «Տնտեսական խնդիրները եւ տնտեսական ծրագրի բացակայութիւնը բացի այն, որ վնասում են ցանկացած երկրի հեղինակութեանը, այլ, նաեւ, թշնամու ոգեւորութեան պատճառն են դառնում»:

Իսլ. յեղափոխութեան առաջանորդը յաւելել է, որ տնտեսական խնդիրները պատճառ են դարձել, որ թշնամիների, յատկապէս՝ ԱՄՆ-ի մօտ տպաւորութիւն ստեղծւի, որ աննախադէպ պատժամիջոցների միջոցով կարող են հարւածել երկրին. «Սա այն դէպքում, երբ Իսլամական Հանրապետութեան պողպատը կարծրացել է ժողովրդի եւ պատասխանատուների ջանքերի շնորհիւ»,- շեշտել է նա:

Անդրադառնալով Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ առկայ լարւածութեանը, այաթ. Խամենէին բացառել է բանակցելու հնարաւորութիւնը, նշելով, որ դա համակարգի համար թոյնի է նման: Նա վստահութիւն է յայտնել, որ ԱՄՆ-ն, այս անգամ եւս հանդիպելով Իրանի ժողովրդի կամքին եւ համակարգի ամրութեանը պարտւելու է:

Խօսելով ԱՄՆ-ի հետ ռազմական հակամարտութեան հնարաւորութեան մասին, Իսլ. յեղափոխութեան առաջնորդը բացառել է իրադարձութիւնների նման զարգացումը:

«Չկայ պատերազմի հաւանականութիւն: Դա տեղի չի ունենայ, քանի որ մենք երբեք չենք ձգտել պատերազմի, իսկ նրանք էլ գիտեն, որ դա իրենց շահերից չի բխում: Ներկայիս առճակատումը կամքերի բախում է եւ, քանի որ մենք աւելի հզօր կամքի տէր ենք եւ ապաւինում ենք Աստծուն, լուսաւոր ապագայ է մեզ սպասւում»,- ասել է այաթ. Խամենէին:

Նշենք, որ Իսլ. յեղափոխութեան առաջնորդի ելոյթից առաջ, ելոյթով հանդէս է եկել Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

Նա նշել է, որ ժողովրդի նւիրւածութեան եւ միասնականութեան, ինչպէս նաեւ՝ արդիւնաւէտ վարչարարութեան եւ համադրւած աշխատանքի շնորհիւ, հնարաւոր կը լինի յաղթահարել առկայ բոլոր մարտահրաւէրները:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։