Հա

Քաղաքական

15/05/2019 - 12:30

Զարիֆը տարածաշրջանի վերջին զարգացումները դիտարկում է «Team B»-ի պլանների համատեքստում

ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը տարածաշրջանի վերջին զարգացումների համատեքստում, «Twitter»-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Միջուկային համապարփակ համաձայնագրից դուրս գալու մասին Բոլթոնի յօդւածին եւ 2002 թւականին ԱՄՆ-ի Կոնգրեսում Բենիամին Նեթանեահուի ելոյթին, որի ընթացքում նա խօսել էր Իրաքում զանգւածային բնաջնջման զէնքերի առկայութեան մասին:

«alikonline.ir» - ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը տարածաշրջանի վերջին զարգացումների համատեքստում, «Twitter»-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Միջուկային համապարփակ համաձայնագրից դուրս գալու մասին Բոլթոնի յօդւածին եւ 2002 թւականին ԱՄՆ-ի Կոնգրեսում Բենիամին Նեթանեահուի ելոյթին, որի ընթացքում նա խօսել էր Իրաքում զանգւածային բնաջնջման զէնքերի առկայութեան մասին:

Ըստ նրա՝ վերջին օրերում տեղի ունեցած իրադարձութիւնները «Team B»-ի (Ջան Բոլթոն, Բենիամին Նեթանեահու, Բին սալման, Բին Զայէդ-ԽՄԲ.) գործողութիւններով են պայմանաւորւած:

«Վերջին իրադարձութիւններն ես կանխագուշակել էի դեռեւս ապրիլ ամսին, բայց ոչ այն պատճառով, որ ես հանճար եմ, այլ այն պատճառով որ «Team B»-ն՝ լկտիօրէն հետեւում է Բոլթոնի ներկայացրած նախագծին»,- գրել է ԱԳ նախարարը յաւելելով որ՝ «Team B»-ի անդամներից կէսն, այնուամենայնիւ, գործակցել են Իրաքի աղէտալի պատերազմի կազմակերպմանը:

Յիշեցնենք որ, Միացեալ Արաբական Էմիրութիւնների տարածքային ջրերում` Ֆուջայրէ նաւահանգստում մայիսի 12-ին որոտացել են պայթիւններ, որոնց հետեւանքով վնասւել են երկու սաուդական նաւթատար նաւեր, ինչպէս նաեւ երկու այլ նաւեր: Ամերիկացի քննիչները յանգել են այն եզրակացութեան, որ Իրանը կամ երկրին աջակցող կողմերը կապ ունեն դէպքի հետ: Նրանք, սակայն, որեւէ ապացոյց չեն ներկայացրել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։