Հա

Քաղաքական

16/05/2019 - 09:10

«Իրանի տնտեսական յարաբերութիւնների կարգաւորումը Միջուկային գործարքը պահպանելու միակ միջոցն է». Զարիֆ

Միջուկային համապարփակ համաձայնագիրը պահպանելու համար, միջազգային հանրութիւնը պէտք է քայլեր ձեռնարկի Իրանի տնտեսական յարաբերութիւնների կարգաւորման համար: Այս մասին Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը յայտարարել է Ճապոնիայի իր գործընկերոջ՝ Տարօ Կոնոյի հետ Տոկիոյում կայացած հանդիպման ժամանակ:

«alikonline.ir» - Միջուկային համապարփակ համաձայնագիրը պահպանելու համար, միջազգային հանրութիւնը պէտք է քայլեր ձեռնարկի Իրանի տնտեսական յարաբերութիւնների կարգաւորման համար: Այս մասին Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը յայտարարել է Ճապոնիայի իր գործընկերոջ՝ Տարօ Կոնոյի հետ Տոկիոյում կայացած հանդիպման ժամանակ: Փոխանցում է ԻՌՆԱ-ն:

Յիշեցնենք, որ Իրանի ԱԳՆ ղեկավարը Հնդկաստանից մեկնել է Ճապոնիա, Իրանի՝ Միջուկային գործարքով նախատեսւած որոշ գործողութիւնների ժամանակաւոր սառեցման որոշումից յետոյ, պաշտօնական Թեհրանի դիրքորոշումները ներկայացնելու համար:

«Հանդիպման ընթացքում մենք խօսեցինք տարածաշրջանի ներկայ իրավիճակի եւ ԱՄՆ-ի գործողութիւնների մասին: Քննարկեցինք, թէ ինչպէս է հնարաւոր պահպանել Միջուկային գործարքը, եթէ միջազգային հանրութիւնն այն փրկելու մտադրութիւն ունի»,- հանդիպման աւարտին լրագրողների հետ զրոյցի ժամանակ նշել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը, յաւելելով. «Միջուկային համապարփակ համաձայնագիրը պահպանելու համար, միջազգային հանրութիւնը պէտք է քայլեր ձեռնարկի Իրանի տնտեսական յարաբերութիւնների կարգաւորման համար, որը գործարքի գլխաւոր նպատակներից մէկն է: Համաձայնագրի պահպանման համար չկայ որեւէ այլ ելք»:

Նշենք, որ Զարիֆն այսօր կը հանդիպի Ճապոնիայի վարչապետ Շինզօ Աբէի հետ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։